«Հրապարակ». Ցուցարարները պահանջում էին հրապարակել ստորագրման ներկայացված փաստաթղթերը
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ վաղ առավոտից հասարակական-քաղաքական տարբեր գործիչներ բողոքի ակցիաներ արեցին Երևանում՝ փողոցներ փակեցին, իշխանությանն ուղղված կոչեր հնչեցրին։ Հայտարարվեց ազատագրական շարժման մեկնարկը, նպատակն է՝ կանխել սահմանագծման և սահմանազատման հակահայկական ծրագրի իրականացումը։ Ցուցարարները պահանջում էին հրապարակել ստորագրման ներկայացված փաստաթղթերը, միջանցք չտրամադրել թշնամուն, զինել առաջնագիծը և այլն։
Ակցիայի հանրահայտ դեմքերից էին հեռուստամեկնաբան Նաիրի Հոխիկյանը, նախկին իմքայլական պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը, Փաստաբանների պալատի նախկին ղեկավար Արա Զոհրաբյանը, «5165» շարժման հիմնադիր Կարին Տոնոյանը և այլք։ Իսկ խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերն ասես ընդհատակ անցած լինեին՝ ո՛չ ակցիային մասնակցեցին, ո՛չ էլ զանգերին էին պատասխանում։
Նշենք, որ դեմարկացիայի և դելիմիտացիայի փաստաթղթին կողմ է նաև ՌԴ-ն, հավանաբար, ռուսամետ ընդդիմադիրները դեռևս ծանրութեթև են անում՝ ինչ մարտավարություն ընտրել, որ հակառուսական գծի մեջ չհայտնվեն»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան