ՄԻՊ աշխատակազմում իրականացվում է գերեվարված ՀՀ զինծառայողների վերաբերյալ տեսանյութերի ուսումնասիրություն, նույնականացում
Ադրբեջանական վերջին հարձակումներից անմիջապես հետո ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում իրականացվում է գերեվարված ՀՀ զինծառայողների վերաբերյալ տեսանյութերի ուսումնասիրություն, ադրբեջաներենից թարգմանություն ու նույնականացում: Այս պահին խոսքը 21 տեսանյութի և 6 լուսանկարի մասին է: Այս մասին հայտնում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։
«Մենք կապի մեջ ենք գերության մեջ գտնվող ՀՀ զինծառայողների ընտանիքների հետ։
Այս աշխատանքներից հետո նշված նյութերը՝ որպես հավաստի ապացույցներ, պատշաճ կհետազոտվեն և կփոխանցվեն ինչպես միջազգային, այնպես էլ հայաստանյան կառույցներին՝ գերության մեջ գտնվող մեր հայրենակիցների վերադարձին հարցում օգտագործելու համար:
Մարդու իրավունքների պաշտպանի դիրքորոշմամբ՝ զինծառայողի կամ քաղաքացիական անձի գերության մեջ լինելու փաստը պետք է արձանագրել այն պահից, երբ, օրինակ, տեսանյութով պարզվում է, որ նա ադրբեջանական զինված ուժերի կամ իշխանությունների վերահսկողության ներքո է: Այս դեպքում չհաստատելը նրանց չի ազատում պատասխանատվությունից: Նախկինում բազմաթիվ են եղել են դեպքերը, երբ տեսանյութերով հաստատվել է գերության փաստը, բայց ադրբեջանական իշխանությունները դա չեն հաստատել»,- գրել է Ա. Թաթոյանը։
Հարակից հրապարակումներ`
- ՀՀ-ն դիմել է ՄԻԵԴ նոյեմբերի 16-ին Ադրբեջանի կողմից գերեվարված հայ զինծառայողների հիմանարար իրավունքների ապահովման պահանջով
- Պայմանագրային զինծառայողի ընտանիքը նրա գերեվարման մասին իմացել է ոչ թե ՊՆ-ից կամ ԱԱԾ-ից, այլ թշնամու տարածած տեսանյութերից
- Ադրբեջանական ագրեսիայից 5 օր է անցել, սակայն անհետ կորած զինծառայողներից և գերեվարվածներից որևէ տեղեկություն չկա. Աբրահամյան
- Արարատ Միրզոյան. Ադրբեջանը հաստատել է 40 հայ ռազմագերիների առկայությունը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան