23.11.2021. Արցախում կորոնավիրուսի 40 նոր դեպք է գրանցվել, 5 հիվանդ մահացել է
Արցախի Հանրապետությունում նոյեմբերի 22-ին կատարվել է 139 թեստավորում, որի արդյունքում կորոնավիրուսային հիվանդության 40 նոր դեպք է գրանցվել: Արցախի առողջապահության նախարարությունից հայտնում են, որ կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 133 վարակակիր: Բժիշկները 23 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 78-ինը՝ ծանր, այդ թվում երիտասարդ տարիքի անձինք: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։
Արցախում մեկ օրում արձանագրվել է 5 մահվան դեպք։ 72-ամյա տղամարդը մահացել է կորոնավիրուսային հիվանդության հետևանքով, ում մոտ ախտորոշվել էր երկկողմանի պոլիսեգմենտար թոքաբորբ, շողացող առիթմիա, պրոգրեսիվող պոլիօրգան անբավարարություն:
65-ամյա տղամարդը մահացել է կորոնավիրուսային հիվանդության հետևանքով, ում մոտ ախտորոշվել էր երկկողմանի պոլիսեգմենտար թոքաբորբ, սուր շնչական անբավարարություն:
70-ամյա կինը մահացել է կորոնավիրուսային հիվանդության հետևանքով ում մոտ ախտորոշվել էր երկկողմանի պոլիսեգմենտար թոքաբորբ, սուր շնչական անբավարարություն:
61-ամյա տղամարդը մահացել է կորոնավիրուսային հիվանդության հետևանքով, ում մոտ ախտորոշվել էր երկկողմանի պոլիսեգմենտար թոքաբորբ, սուր շնչական անբավարարություն:
52-ամյա տղամարդը մահացել է բարդացած էթիոլոգիայի կորոնավիրուսային հիվանդության հետևանքով:
2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 21525 քաղաքացու հետազոտություն, որից 3553-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։
Հարակից հրապարակումներ`
- 22.11.2021. Արցախում կորոնավիրուսի 38 նոր դեպք է գրանցվել, 2 հիվանդ մահացել է
- 20.11.2021. Արցախում կորոնավիրուսով 21 հիվանդի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր
- 19.11.2021. Արցախում կորոնավիրուսի 63 նոր դեպք է գրանցվել, 3 հիվանդ մահացել է
- 18.11.2021. Արցախում կորոնավիրուսի 45 նոր դեպք է գրանցվել, 1 հիվանդ մահացել է
- 17.11.2021. Արցախում կորոնավիրուսի 91 նոր դեպք է գրանցվել, 2 հիվանդ մահացել է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան