«Փաստ». Պատրոն Դավիթի հետ կապված քրեական գործը տեղից չի շարժվում. քնեցվում է ու արհեստականորեն ձգձգվում
«Փաստ» թերթը գրում է. «Հայաստանին զենք մատակարարող ընկերության ղեկավար Դավիթ Գալստյանի (Պատրոն Դավիթ) հետ կապված քրեական գործը, կարծես, տեղից չի շարժվում: Իրավաբանական հանրույթի շրջանում կարծիք կա, որ գործը քնեցվում է ու արհեստականորեն ձգձգվում: «Փաստի» հետ զրույցում Գալստյանի փաստաբան Արմեն Հարությունյանը համաձայեց նման դիտարկումների հետ:
«Այդ մասով չեմ կարող անհանգստություն չհայտնել, որովհետև, ըստ էության, Դավիթ Գալստյանի մասով որևէ գործընթաց, քննչական գործողություններ, որոնց ինքը կմասնակցի, տեղի չեն ունենում: Մեր մոտ ամենակարևոր հանգամանքը, որը պետք է քրեական գործով պարզվի, խոսքը ապրանքի որակի մասին է, ամբողջությամբ վիժեցվել է, և որևէ գործողություն այդ ուղղությամբ չի կատարվում: Բազմաթիվ միջնորդություններ ու բողոքներ նույնպես անպատասխան ու անհետևանք են մնում»,- ասաց Հարությունյանը»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում: