Պահանջում ենք Փաշինյանից գալ այստեղ և պատասխանել ժողովրդի հարցերին․ Արա Զոհրաբյան
«Մենք հրավիրում ենք Նիկոլ Փաշինյանին գալ այստեղ և այստեղից պատասխանել բոլոր հարցերին»«- այս մասին Հանրապետության հրապարակում ընթացող հավաքի ընթացքում հայտարարեց «Զարթոնք» կուսակցության ղեկավար Արա Զոհրաբյանը։
Նրա խոսքով՝ հարցեր ունեն իրեն ուղղելու։ «Նա իրեն ցույց է տալիս որպես ժողովրդական գործիչ և չպետք է խուսափի ժողովրդից։ Պահանջում ենք Փաշինյանից գալ այստեղ և պատասխանել ժողովրդի հարցերին։ Եթե խուսափեց, մենք մեր հետևությունները կանենք և հետագա գործողություններում նկատի կունենանք»,- ասաց քաղաքական գործիչը։
Այդուհանդերձ, Արա Զոհրաբյանն իր ելույթի ավարտին հարց ուղղեց Փաշինյանին. «Ինչու է նա հրաման տվել, նոյեմբերի 9-ից հետո Զանգելանի, Քաշաթաղի հատվածները հանձնել Ադրբեջանին։ Նա հրաման է տվել, որ զորքերը հետ քաշվեն։ Ինչո՞ւ, երբ կար ստորագրված փաստաթուղթ և զբաղեցրած դիրքից չպետք է հետ քաշվեին»։
Այս հացադրումից հետո հրապարակում հավաքված քաղաքացիները սկսեցին վանկարկել «Դուրս արի», «Դուրս արի»։
Հիշեցնենք, որ արդեն երկրորդ օրն է Երևանում տեղի են ունենում բողոքի ակցիաներ, որոնք նպատակ ունեն կանխելու ահմանագծման և սահմանազատման մասին փաստաթղթի ստորագրումը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին