Կոմպոզիտոր Ալեքսեյ Շոր. Իմ աչքերում Հայաստանը միշտ եղել է հեքիաթային վայր, որտեղ մեծացել է հայրս
Շատ հազվադեպ է, որ ինքնուս կոմպոզիտորներն այսօր հաջողության են հասնում, բայց Ալեքսեյ Շորը հակառակի վառ օրինակն է։ NEWSmuz.com-ին տված հարցազրույցում նա պատմել է, թե ինչպես է աշխատում, ինչպես է գտել առաջին կատարողներին և ինչու են իր ստեղծագործությունները կատարում ակադեմիական երաժշտության աստղերը, ինչպես նաև իր սերտ կապերը Հայաստանի հետ։
Հարցին՝ Հայաստանի սիմֆոնիկ նվագախմբի ռեզիդենտ կոմպոզիտոր է, Երևանի կոնսերվատորիայի պատվավոր պրոֆեսոր, Սերգեյ Սմբատյանն իր երաժշտությունը նվագում է տարբեր նվագախմբերի հետ, որտեղի՞ց այդքան սերտ կապ Հայաստանի հետ, Ալեքսեյ Շորը պատասխանել է.
«Նախ այն պատճառով, որ Սերգեյ Սմբատյանը լավ է վերաբերվում իմ երաժշտությանը։ Մի անգամ նա ինձ հրավիրեց Հայաստան փառատոնի, որտեղ առաջին անգամ պետք է հնչեր իմ երաժշտությունը։ Եվ բոլոր համերգները հաջող անցան, հանդիսատեսը շատ հավանեց իմ աշխատանքները։
Հայաստանում ամենաջերմ ընդունելություններից մեկն էր: Բացի այդ, հայրս իր կյանքի առաջին 12 տարիներն անցկացրել է Հայաստանում, և իմ աչքերում Հայաստանը միշտ եղել է այնպիսի հեքիաթային վայր, որտեղ հայրս մեծացել է:
Առաջին անգամ, երբ ծնողներիս հետ եղա այնտեղ, շատ հուզիչ էր, և ես դա կհիշեմ ամբողջ կյանքում:
Ես շատ հույզեր ունեմ կապված Հայաստանի հետ, հաճախ եմ այնտեղից վերադարձել ոգեշնչված։ Բայց այդ ոգեշնչումն արտահայում եմ ինձ ծանոթ ձևով՝ որպես հայացք 18-19-րդ դարերի երաժշտությանը 20-21-րդ դարերից»: