«Օդում կախված լուրերի համաձայն՝ կաշառքները և խրախուսումները տրվում են բուքմեյքերական ընկերությունների միջոցով»
«Պարզվում է, որ այդ անփոխարինելի և բազմաֆունկցիոնալ Սիլվաները միշտ հայտնվում են այն պահին, երբ անհրաժեշտություն կա պայքարելու մարդկանց դեմ, որոնք ունեն հայրենիք, կարող են ցույց տալ դիմադրություն և երկու պետականության ավերումից հետո Նիկոլ Փաշինյանի թողած փշրանքներից կրկին հաղթանակած պետություն կերտել»,- ԱԺ-ում կազմակերպած ասուլիսում հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը՝ պատասխանելով ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին կաշառքի գործով որպես մեղադրյալ ներգրավելու դեպքին:
Պատգամավորը նկատեց, որ Սերժ Սարգսյանի՝ որպես վկա ներգրավված գործի փաստական տվյալները 3 տարվա ընթացքում չեն փոխվել, պարզապես փոխվել են այն մարդկանց ուղղորդումները և հրահանգները, ըստ որոնց՝ Սերժ Սարգսյանը պետք է հարցաքննվի ոչ թե որպես վկա, այլ մեղադրյալի կարգավիճակում:
Լրագրողներից մեկը տեղեկացրեց, որ «Սերժ Սարգսյանի վրա մեղադրանք կարող Հակակոռուպցիոն կոմիտեի 3-րդ վարչության պետ Հրաչյա Մուշեղյանի մասին մամուլն այսօր գրել է, որը նրա ընտանիքի անդամի հայտարարագրում նշված է՝ խաղատներում խաղալու արդյունքում 5400 դոլար եկամուտ է ստացել և ենթադրվում է, որ այն բուքմեյքերական ընկերության հետ կոնտակտով ստացված եկամուտ է»:
Աննա Մկրտչյանը հայտարարեց, որ 2018 թվականին, երբ Նիկոլ Փաշինյանը հրապարակներում հայտարարում էր, թե կաշառակերություն չկա, իրենք ազնիվ են՝ դա հերթական միֆն էր, որով կերակրում էր ժողովրդին:
«Օդում կախված լուրերի համաձայն, այլևս կաշառքները և խրախուսումները տրվում են ոչ միայն պարգևավճարների տեսքով, այլ նաև բուքմեյքերական ընկերություներ այցելելով և այնտեղ «հաղթանակներ» ձևակերպելով և, միգուցե, իրենց մատուցած ծառայությունների համար ստացած գումարները վերցնելով»,- նկատեց պատգամավորը:
Ըստ Աննա Մկրտչյանի՝ այն դեպքում երբ ընտրատեղամասի դիմաց ՔՊ անդամի ձեռքի տրցակով գումարը դիտարկվում է որպես սննդի համար գումար, ապա ոչինչ չի խանգարում խաղատների միջոցով գումարներ փոխանցել կոնկրետ քրեական գործեր սարքելու դիմաց:
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի