Իրավունք 16:30 23/11/2021 Հայաստան

Հայաստանում չկա մի իրավական գործընթաց, որն ուղղորդված չէ իշխանության կողմից. Աննա Մկրտչյան

«Եթե 2-3 տարի առաջ կխոսեի իրավական ինչ-որ գործընթացներում առկա դեֆիցիտի մասին, ապա հիմա կարող եմ մի քանի ապացույց բերելով հստակ պնդել, որ իրավական որևէ գործընթաց այսօր ՀՀ-ում չունի իրավական հենք»,- ԱԺ-ում հրավիրված ասուլիսում հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտյանը և պնդեց, որ չկա մի գործընթաց, որն ուղղորդված չէ և չի կարգավորվում իշխանության որևէ ճյուղի կողմից:

Նրա խոսքով՝ այսօր կա գործեր կարելու գծված հստակ սխեմա, որն Հայաստանում ընդունված է անվանել արդարադատության իրականացում:

«Այսօր կա առանց բովանդակության ձևով իրավական համակարգ, որը ստանում է անուն՝ սկզբում իշխանությունը զավթածից, իսկ հետո նաև՝ անհայրենիքի դավաճանից, և սկսում է հավաքել այդ մարդու հետ կապված անհրաժեշտ փաստաթղթաշրջանառությունը»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը:

Ըստ Մկրտչյանի՝ նման հանձնարարականի կատարման գործընթացի մեջ ընդգրկված են տարատեսակ չճշտված փաստական հանգամանքների խմբեր, որոնք անվանում են մեղադրանքի փաստական տվյալներ:

Շեշտելով, որ վերևում նկարագրված իրավական ձևը ապահովում են կոնկրետ մարդիկ՝ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր շեշտեց. «Սասունը, Վահեն, Արթուրը, Արգիշտին, ստանալով այդ անուն-հրահանգը, ապահովում են նման փաստաթղթաշրջանառությունը և անպայման այդ ընթացքում գտնվում է ինչ-որ մի Սիլվա, որը, բնականաբար, ունի կապ քրեական օրենսգրքում նկարագրված տարաբնույթ հանցագործությունների հետ»:

Նա նկատեց՝ իր գործընկեր Արամ Վարդևանյանը իր խոսքում նշել է, որ դատական վարույթում իշխանությունները ուրիշ հերոսի անուն չգիտեն, բացի դատավոր Արմեն Դանիելյանից և պնդեց, որ միջդատական վարույթում էլ այդ միակ հերոսը Սիլվա Համբարձումյանն է, որի ցուցմունքներով մեղադրանք է առաջադրվել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի դեմ:

Նա նկատեց, որ կա ևս մեկ հերոս՝ վարչապետի օգնական Աննա Վարդապետյանը, որն աշխատում է քննիչների քննիչ և բոլոր մեղադրական շաբլոնները, փաստական հանգամանքներն ունի, իսկ քննիչներին մնում է միայն նրանից ստանալ իրենց բաղձալի մեյլը, ստորագրել և ուղարկել դատարան:

Կին պատգամավորի խոսքով՝ որպեսզի իշխանություններն իրենց սարքած գործերն առաջ տանեն, պետք է կոտրեն դատական համակարգի հնարավոր հակազդեցությունը և այդ գործընթացը սկսվեց դատարանների շրջափակմամբ:

«Դա հստակ ազդակ էր բոլոր դատավորներին, որոնք կփորձեն չբավարարել Նիկոլից ստացած հրահանգները և ցանկությունները»,- ասաց Մկրտչյանը:

Իր թվարկած փաստերի հիման վրա «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորը բացատրեց, թե ինչու ԱԺ մեծամասնությանը չէր ցանկանում, որ ձևավորվի պատգամավորական քննիչ հանձնաժողով, և դրա համար էլ չհաստատեց նրա անդամների կազմը: Հանձնաժողովը, նույնիսկ առանց հաստատված անդամների կազմի պետք է ուսումնասիրի դատական համակարգում գործերի մակագրման էլեկտրոնային համակարգի միտումնակվոր խափանման և ընթացակարգային այլ հարցեր:

Նա պնդեց, որ այն ընդդիմությանը չի խանգարի իրավական համակարգում հետաքննություններ անցկացնելու համար:



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

17:06
Պատրաստ ենք ռադիկալ քայլերի՝ ՀՖՖ նախագահ Մելիքբեկյանի հրաժարականին հասնելու համար. Ֆան շարժման անդամ
«Մեր գործիքակազմն անսպառ է։ Մենք հայտարարել ենք՝ պահանջում ենք ՀՖՖ նախագահի, ՀՖՖ կազմի հրաժարականը, հայտարարել ենք՝ գնալու ենք մինչև վերջ՝...
Աղբյուր` Panorama.am
17:02
ՆԳ նախարար. Սեփականության դեմ ուղղված հանցագործությունները հանցավորության ընդհանուր մասնաբաժնում մեծ տեղ են գրավում
ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը դեկտեմբերի 17-ին մասնակցել է «Սեփականության դեմ ուղղված հանցագործություններն ըստ ՀՀ քրեական նոր...
Աղբյուր` Panorama.am
16:55
Արագածի տարածաշրջանում բուք է
Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 16:00-ի դրությամբ, Արթիկի, Ճամբարակի, Աշոցքի և Ամասիայի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում։ Արագածի...
Աղբյուր` Panorama.am
16:43
Վարորդի ինքնազգացողությունը վատացել է, նա վրաերթի է ենթարկել հետիոտների
Այսօր՝ դեկտեմբերի 18-ին,  վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Shamshyan.com-ի փոխանցմամբ, ժամը 13:40-ի սահմաններում բեռնատար...
Աղբյուր` Panorama.am
16:32
Ինչու է Սարատով-Երևան չվերթի ինքնաթիռը «Էրեբունի»-ում վայրէջք կատարել
Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն այս պահին դեռևս որևէ պաշտոնական պարզաբանում չունի, թե ինչու է դեկտեմբերի 14-ին «Շիրակ ավիա»-ի...
Աղբյուր` Panorama.am
16:14
Խնդրի լուծման բանալին սպանդանոցների քանակը չէ. Իրավաբան
«Սննդամթերքի անվտանգությունը չափազանց առանցքային խնդիր է, սակայն դրա լուծումը սոսկ սպանդանոցներին առնչվող իրավիճակային կարգավորումները...
Աղբյուր` Panorama.am
15:56
ՀՖՖ-ն ազգային թիմի նոր գլխավոր մարզչին կներկայացնի հունվարին
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնել է Արմեն Մելիքբեկյանը 25-րդ ընդհանուր ժողովի շրջանակներում
Աղբյուր` Panorama.am
15:44
Բարձրագույն խմբի առաջնությունում թիմերից մեկը պայմանավորված խաղերով է զբաղվում. Ֆան շարժումների անդամ
«Մենք գործ ունենք մի թիմի հետ, որը 5 տարվա աշխատանքը ձախողել է, իրենց հնչեցրած նոր ռազմավարությանն անվստահելի է»,- Հայաստանի ազգային...
Աղբյուր` Panorama.am
15:40
ՌԴ ԳՇ պետն անդրադարձել է Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման գործում Մոսկվայի դերին
Ռուսաստանը կառուցողական քայլեր է ձեռնարկել Անդրկովկասում, և հիմնականում այդ ջանքերի շնորհիվ Բաքուն և Երևանը հաջողությամբ ընթանում են երկկողմ...
Աղբյուր` Panorama.am
15:31
Մարզերում սպասվում են ուժեղ քամիներ
Դեկտեմբերի 18-ի ցերեկը, 19-ի գիշերը Լոռիում, Տավուշում, Արագածոտնում, Գեղարքունիքում և Սյունիքում սպասվում է քամու ուժգնացում, պոռթկումների...
Աղբյուր` Panorama.am
15:00
Սերգեյ Մելքոնյան. Ալիևն ակտիվորեն պատրաստվում է հարձակման
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ակտիվորեն պատրաստվում է հերթական հարձակմանը։ Նման համոզմունք է հայտնել պատմաբան Սերգեյ Մելքոնյանը, որն ուշի ուշով...
Աղբյուր` Panorama.am
14:58
Նման բան ուղղակի չի լինելու. Մհեր Գրիգորյանը՝ «Զանգեզուրի միջանցք»-ի մասին
«Ես տեղյակ եմ՝ ինչ առաջարկների մասին է խոսքը, բայց քանի դեռ պաշտոնական արձագանք չունենք, ես չէի ուզենա բացել դրանց...
Աղբյուր` Panorama.am
14:53
Անապայի լողափերը ողողված են մազութով
Անապայի հատվածում ծովափրը ծածկված են մազուով։  4 հազար կամավորներ ներգրավվել են ափերի մաքրման, կենդանիների ու թռչունների լվացման...
Աղբյուր` Panorama.am
14:36
«Լավագույն ուսանող» մրցույթ. 37 ուսանող կստանա կրթաթոշակ
ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել են ՀՀ բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների լավագույն...
Աղբյուր` Panorama.am
14:34
Նոյեմբերին 466 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում
Տուգանքի չափը կազմել է շուրջ 271.4 մլն դրամ
Աղբյուր` Panorama.am
14:25
Աճուրդի ամենաթանկ վաճառքը. Այվազովսկու կտավն աճուրդում վաճառվել է 130 միլիոն ռուբլով
Հայազգի հանրահայտ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու «Գալաթայի աշտարակը լուսնի լույսի տակ» կտավը մոսկովյան աճուրդի տանը վաճառվել է...
Աղբյուր` Panorama.am
14:11
Լարսում ժամանակավորապես սահմանափակվել է կցորդ և կիսակցորդ ավտոտրանսպորտի տեղաշարժը
Վրաստանի ՊԵՀ ճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն, ձյան և մերկասառույցի պատճառով, միջազգային նշանակության (Մ-3)...
Աղբյուր` Panorama.am
14:05
Սոչիի շրջանում մեկ օրվա ընթացքում տեղումների ամսական նորմայից ավելի տեղումներ են դիտվել
Անցած 24 ժամվա ընթացքում Կրասնոդարի երկրամասում աննոմալ քանակությամբ տեղումներ են տեղացել, որը մոտ է ողջ օդերևութաբանական պատմության ռեկորդին։...
Աղբյուր` Panorama.am
13:39
Ամերիկյան Սենատում ներկայացվել է Արցախում էթնիկ զտումները դատապարտող և վերադարձի իրավունքի իրացում պահանջող բանաձևի նախագիծ
Ամերիկյան սենատորներ Գարի Փեթերսը և Բիլ Քեսիդին Սենատում երկկուսակցական համապարփակ մի բանաձևի նախագիծ են ներկայացրել, որը դատապարտում է...
Աղբյուր` Panorama.am
13:37
Ինչպես է Ալիևը խաբում ռուսներին. Համբարյան
«Հենց ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի օգնությամբ է Բաքուն գրավել Արցախը, ինչպես նաև հենց ՆԱՏՕ-ական թուրք գեներալ Էրսայն է որպես խորհրդական աշխատում Ադրբեջանի ՊՆ-ում...»։
Աղբյուր` Panorama.am
13:16
Աշխարհը չի կարող անտարբեր մնալ. Ռուբեն Վարդանյանի ապօրինի ազատազրկումը դատապարտելու կոչ
2023 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից գերեվարված և Բաքվի բանտում ապօրինի կալանքի տակ գտնվող Ռուբեն Վարդանյանի իրավական պաշտպանության...
Աղբյուր` Panorama.am
13:12
Կենտրոն վարչական շրջանի պաշտոնատար անձինք խոշոր չափերով կաշառք են ստացել
Նրանց վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատարան
Աղբյուր` Panorama.am
12:47
Շուտով վարորդները պարտավոր չեն լինի իրենց մոտ ունենալ վարորդական իրավունքի վկայական. ՆԳՆ
ՆԳՆ-ից հայտնում են, որ մշակվել են մի շարք օրենսդրական նախաձեռնություններ, որոնք կբարելավեն հանրային անվտանգությունը, կդյուրացնեն...
Աղբյուր` Panorama.am
12:29
ՔՊ-ի օրոք Երևանում մանկապարտեզ է փակվում. Մեսրոպ Մանուկյանի ահազանգը
ՔՊ-ի օրոք Երևանում մանկապարտեզ է փակվում։ Ահազանգում է Երևանի ավագանու անդամ  Մեսրոպ Մանուկյանը։ Նա մանրամասնում է, որ խոսքը...
Աղբյուր` Panorama.am
12:23
Ալիևը Փաշինյանի հետ վերջին հանդիպումից տպավորություն է ստացել, որ Ադրբեջանի առաջադրած պայմանները կընդունվեն
«Մենք իրականում մեծ առաջընթաց ունենք խաղաղության պայմանագրի շրջանակներում։ Այս փաստաթղթի 17 հոդվածներից 15-ը համաձայնեցվել են, մնացել է...
Աղբյուր` Panorama.am
12:13
0.5% տոկոսադրույք՝ շինարարական, արտադրական և պահեստային ոլորտների տեխնիկայի ձեռքբերման համար
Toyota Material Handling ապրանքանիշի պաշտոնական ներկայացուցիչ «Մետատեկ» ընկերությունը պահեստային տեխնիկայի, փաթեթավորող...
Աղբյուր` Panorama.am
11:57
Կոնվերս Բանկի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում
Կոնվերս բանկի 5 մլրդ ՀՀ դրամ և 5 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր ծավալով պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում և ներառվել հիմնական...
Աղբյուր` Panorama.am
11:50
Ե՞րբ Փաշինյանը շնորհակալություն կհայտնի «նախկիններին». Էլինար Վարդանյան
Այլընտրանքային նախագծեր խմբի համահիմնադիր, ԱԺ պատգամավոր Էլինար Վարդանյանը գրում է. «1. 2025թ-ին կլրանա ԵԱՏՄ-ին Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
11:49
Ալիևը խոսել է Հայաստանին զենքի մատակարարումների մասին և պարծեցել, որ Երևանը չի դիմանա Բաքվի հետ սպառազինությունների մրցավազքին
Զենքերը, որոնք Ֆրանսիայի նախագահ Մակրոնի կառավարությունը մատակարարում է Հայաստանին, հարձակողական մահաբեր զենքեր են, որոնք վտանգ են ներկայացնում...
Աղբյուր` Panorama.am
11:37
Հայկական կինոն՝ Կերալայի 29-րդ միջազգային կինոփառատոնում
Այս օրերին հայկական կինոն Կերալայի 29-րդ միջազգային կինոփառատոնի WORLD CINEMA ծրագրում է, իսկ Կերալայի 29-րդ միջազգային կիոփառատոնը բացվել է...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի
12:41 18/12/2024

Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}