Զոհրաբյան. Ասում են, մեր զինվորը ադրբեջանցու գլխարկ է դրել, փամփուշտ գողացել, ինչը նշանակում է՝ զինվորը փամփուշտ չունի
«Ասում են՝ մեր զինվորը ադրբեջանցու գլխարկ է դրել, փամփուշտ է գողացել, վերադարձել, կրակել է։ Իսկ դա նշանակում է, որ մեր զինվորը փամփուշտի խնդիր ունի»,- Հայաստանյան բուհերի շենքերի մոտակայքում ազատագրական շարժման նախաձեռնող խմբի անդամների իրազեկման ակցիայի ժամանակ հայտարարեց «Զարթոնք» կուսակցության նախագահ Արա Զոհրաբյանը։
Նա ասաց, իրենց պահանջներն են զինել առաջնագիծը, ձևավորել աշխարհազոր, ինչը չի արվում։
«Մարդուն ասում ենք, սթափվիր, մի թող թշնամին ներս գա։ Մենք պատմություն գիտենք, տեսել ենք նրա վայրագությունները, էսքանից հետո զգուշության, սթափության կոչ չանե՞նք։ Մենք ասում ենք՝ փաստաթուղթը մի ստորագրեք, ի՞նչ միջանցքի կամ ճանապահի մասին կարելի է խոսել, եթե այսօր գերիներ կան Ադրբեջանում, Հայաստանի քաղաքացու անվտանգության հարցը լուծված չէ»,- ասաց նա։
Ակցիայի մասնակիցները անցնում են բուհերի մոտով, ուսանողներին իրազեկում այսօր երեկոյան կայանալիք հավաքի մասին։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին