Թուրքիայում ձևավորված «ճնշող մթնոլորտը» ուղեղների արտահոսքի պատճառ է դառնում
Թուրքիայում «Ժողովրդահանրապետական» կուսակցությունը (ԺՀԿ-CHP) զեկույց է ներկայացրել երկրից երիտասարդների արտագաղթի, «ուղեղների արտահոսքի» վերաբերյալ։ Այս մասին գրում է «Էրմենիհաբերը»:
Զեկույցում տեղ գտած Թուրքիայի վիճակագրական ընկերության (TÜİK) տվյալների համաձայն՝ Թուրքիան 2016 թվականին լքել է 69 326, 2017 թվականին՝ 113 326 և 2018 թվականին՝ 136740 քաղաքացի։ Իսկ ըստ Աոցիալդեմոկրատիայի հիմնադրամի (SODEV) հետազոտության՝ Թուրքիայում երիտասարդների 62․5 տոկոսը հնարավորության դեպքում ցանկանում է արտերկրում ապրել։
Զեկույցի համաձայն՝ արտագաղթողների մեծ մասը 40-ից ցածր տարիք ունեցողներն են։ Ընդ որում՝ Ստամբուլի, Անկարայի, Իզմիրի, Անթալիայի նման խոշոր քաղաքներից արտագաղթողները լավ կրթություն ունեցող երիտասարդներն են։
Հետազոտության թիրախային խմբում ընդգրկված երիտասարդները Թուրքիան լքելու պատճառների մասին խոսելիս առանձնացրել են հետևյալ կետերը․
Օրենքի և մարդու իրավունքների խախտումներ, անվստահություն ընտրությունների և ինստիտուտների նկատմամբ,
Խոսքի ազատության սահմանափակում, մամուլի ազատության և սոցիալական ցանցերի վրա գործադրվող ճնշում,
Նեպոտիզմ և կոռուպցիա, արժանիության սկզբունքի նկատմամբ հավատի կորուստ,
Գենդերային անհավասարություն և կանանց ոչ պատշաճ պաշտպանվածություն,
Ճնշում ապրելակերպի, նախասիրություններ, ինքնության վրա։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան