90 տարեկանում մահացել է Հարավային Կորեայի նախկին նախագահ Ջունգ Դու Հվանը
91 տարեկան հասակում մահացել է Կորեայի Հանրապետության նախկին նախագահ Ջունգ Դու Հվանը: Այս մասին գրում է «ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ» գործակալությունը՝ վկայակոչելով Ryonghap լրատվական գործակալությանը։
«Նախկին նախագահ Ջունգ Դու Հվանը մահացել է երեքշաբթի օրը, ասել են օգնականները: Նա 90 տարեկան էր»,- ասվում է գործակալության հաղորդագրության մեջ:
Հոկտեմբերին հայտնի դարձավ Հարավային Կորեայի նախկին նախագահ Ռո Դաե Վուի մահվան մասին, ով դիվանագիտական հարաբերություններ է հաստատել ԽՍՀՄ-ի հետ 1990 թվականին։ Նա 88 տարեկան էր։
1979 թվականին Յունգ Դու Հվանը ռազմական հեղաշրջում է կատարել և իշխանության եկել Հարավային Կորեայում։ Նա պաշտոնավարել է մինչև 1988 թվականը, երբ Ռո Դաե Վուն դարձել է նախագահ, 1996 թվականին Ռո Դաե Վուն և Ջունգ Դու Հվանը դատապարտվել են կոռուպցիայի և 1980 թվականի ապստամբությունը ճնշելու մեջ իրենց դերի համար։