ՀՀ ՄԻՊ-ն ինստիտուցիոնալ հակակշող դեր ունի երկրում. PACE-ի համազեկուցողների պաշտոնական գնահատական
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (PACE) Մոնիտորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողների 2021թ. նոյեմբերի 9-ի պաշտոնական բնորոշմամբ՝ ՀՀ-ում ինստիտուցիոնալ հակակշիռները գտնվում են կառուցման փուլում և որ Մարդու իրավունքների պաշտպանը զսպումների և հակակշիռների արդեն գործող համակարգ է ապահովում: Այս մասին հայտնում են ՀՀ ՄԻՊ գրասենյակից:
«Հպարտություն է, երբ միջազգային հեղինակավոր մակարդակներում ապացուցվում է, որ Մարդու իրավունքների պաշտպանը Հայաստանում կախում չունի որևէ մեկից, իսկական անկախ է ու երկրում ունի հակակշռող կայացած դեր:
Սա վկայում է մեր կառույցի նկատմամբ միջազգային ընկալման լրջության մասին և երկրում ունեցած առանցքային դերի մասին
Նոյեմբերի 4-ին ընդունել էի Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի Մոնիտորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողներին: ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը մշտական կապի մեջ է PACE-ի համազեկուցողների և քարտուղարության հետ:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը շնորհակալություն է հայտնում մեր միջազգային գործընկերներին մեր աշխատանքը գնահատելու համար, իսկ ողջ անձնակազմին շնորհավորում նման պատվաբեր գնահատականների արժանանալու համար»,- նշում են ՄԻՊ գրասենյակից:
Հարակից հրապարակումներ`
- «Թաթոյանը իրականացնում է համ ՄԻՊ-ի, համ սփյուռքի և ԱԳ նախարարի, համ էլ բացակա դեսպանի ֆունկցիաներ»
- ՄԻՊ-ին ուղղված գրավոր դիմումները 2020թ. եղել է 3226 հատ, այս տարի՝ 6450. Արման Թաթոյան
- Շեշտակի բարձրացել է ՄԻՊ-ին դիմողների թիվը, դրանից ավելի ի՞նչ հիմք է պետք, որպեսզի համարժեք պատասխան տրվեր բյուջեի տեսքով. Թագուհի Թովմասյան
- Նույն ոճով բացառապես Ադրբեջանն ու Թուրքիան են արձագանքում ՄԻՊ-ի հայտարարություններին․ Ա․ Վարդևանյան
- Վենետիկի հանձնաժողով․ Ապահովել ՄԻՊ-ի բյուջեի անկախության երաշխիքները
- «Գիտուժ»-ի անդամներն իրենց մտահագություններն են ներկայացրել ՄԻՊ-ին
- ՔՊ-ականը հրապարակայնորեն հայհոյել է ՄԻՊ-ին
- ՄԻՊ-ին գնահատել են «շատ լավ». IRI
- Կառավարությունը որոշել է «պատժել» ՄԻՊ-ին լավ աշխատանքի համար. Տարոն Սիմոնյան
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի