Մենուա Սողոմոնյանը՝ ուսանողներին. Եկեք, մեր կողքը կանգնեք ձեր խորհուրդներով
«Մենք այստեղ չենք դաս տապալելու, ուսումնական պրոցես խաթարելու համար։ Մենք փորձ չենք անելու մտնել շենք, անել այնպիսի բաներ, որոնք ժամանակին կատարվում էին բախումներ հրահրելու համար։ Մենք նման բաներ չենք անելու»,- լրագրողների հետ զրույցում ասաց Միջազգային հարաբերությունների մասնագետ, ԵՊՀ դոցենտ, պատմական գիտությունների թեկնածու, «5165» շարժման հիմնադիր անդամ Մենուա Սողոմոնյանը։
Նա նույնպես ասնակցում է հայաստանյան բուհերի շենքերի մոտակայքում ազատագրական շարժման նախաձեռնող խմբի անդամների իրազեկման ակցիային։
Մենուա Սողոմոնյանի խոսքով, այսօր թե դասախոսները, թե ուսանողները թացը չորից տարբերում են, հասկանում են ավելի շատ, կրեատիվ են, ավելի ազնիվ են, կարող են դատել իրենց խղճի մտոք։
«Մենք ուղղակի եկել ենք իրազեկելու, որ այսօր, ժամը 17։00-ին Հանրապետության հրապարակում լինելու է հանրահավաք հետևյալ պահանջներով՝ հանրապետության վարչապետը բացահայտի իր իսկ կողմից ստորագրվել պատրաստվող փաստաթղթի բովանդակությունը, այդ կապակցությամբ ուզում եմ ասել, որ անտեսելու ենք նրա լայվը, որը լի է լինելու մանիպուլյացիաներով, որը նրա կառավարման գործիքն է։ Մենք պահանջում ենք նաև առաջնագծին տրամադրվող միջոցներն էապես մեծացնել, շատացնել»,- ասաց նա։
Սողոմոնյանը, դիմելով գործընկեր դասախոսներին, իրեն ճանաչողներին, նշեց, որ այս պրոցեսի մեջ է ոչ իր իշխանական կրքերին հագուրդ տալու համար։
«Ես այս պրոցեսի մեջ եմ, քանի որ երբ մանուկ էի, սկսվեց արցախյան շարժումը, որը պսակվեց փառավոր հաջողությամբ։ Հիմա ես վտանգ եմ տեսնում այս հաջողության վերջնական տապալման համար։ Այդ շարժումը, որը իմ ինքնության կարևոր մասն է, որը ես փոխանցել եմ իմ զավակներին և ուսանողներին, վտանգված է։ Ես դրա համար եմ այստեղ։ Դրա համար եմ թաթախված բաների մեջ, որոնք իմը չէին ու ինձ հետ չէին ասոցացվում։ Եթե դուք կիսում եք այս օրակարգը, պահանջատեր եք, կոչ եմ անում այսօր լինել Հանրապետության հրապարակում»,- նշեց նա։
Դիմելով ուսանողներին՝ Մենուա Սողոմոնյանը հորդորեց իրենց կողքին լինել խորհուրդներով։
«Գործողությունը բխում է խնդրի ընկալումից, պետք է խնդրի ընկալումը ճիշտ հասցնել հանրությանը։ Այս ակցիաներով մենք ուզում ենք խնդիրը ընկալելի դարձնել, որպեսզի հանրությունն ինքը որոշի ինչպե՞ս ու ինչ ուժգնությամբ է բարձրացնում իր խնդիրը»,- ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
- Զոհրաբյան. Ասում են, մեր զինվորը ադրբեջանցու գլխարկ է դրել, փամփուշտ գողացել, ինչը նշանակում է՝ զինվորը փամփուշտ չունի
- Զոհրաբյանը կոչով դիմեց ընդդիմադիրներին ու իշխանավորներին. Մի խանդեք, առաջ տարեք մեր թեզերը
- Ոչ մի «լայվով» մեզ այլևս չես համոզի, մաս-մաս հանձնում ես մեր երկիրը, մեր զավակներին․ Կարին Տոնոյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան