«Այն, ինչ արվում է պրոֆեսոր Արմեն Չարչյանի հանդեպ՝ անգամ իռացիոնալ ատելություն և վրեժխնդրություն չի»
ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը գրում է․
«Նույնիսկ ամենաալոգիկ գործողության մեջ ես կարող եմ երկար բզբզել ու տրամաբանության մի շարիկ գտնել։
Բայց այն, ինչ արվում է պրոֆեսոր Արմեն Չարչյանի հանդեպ՝ անգամ իռացիոնալ ատելություն և վրեժխնդրություն չի։
Այսօր դատարանը մերժեց անձեռնմխելիության հաղթահարման ընթացակարգերի բացակայության հարցով ՍԴ դիմելու մասին Չարչյանի փաստաբանի միջնորդությունը։
Արմեն Չարչյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը միջնորդություն էր ներկայացրել՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ և 35-րդ հոդվածների սահմանադրականության հարցով ՍԴ դիմելու մասին՝ Արմեն Չարչյանի պատգամավորական անձեռնմխելիության հաղթահարման ընթացակարգերի բացակայության հիմքով։
Բժիշկը, ով ունի առողջական լուրջ խնդիրներ՝ շարունակում է պահվել «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում։
Ու սա մարդու պարզ խոշտանգում է։
Ես չեմ քննարկում «Իզմիրլյանի» բժիշկներին ուղղորդելու, որ քվեարկեն «Հայաստան» դաշինքի օգտին՝ հարցի իրավաչափությունը։
Ես քննարկում եմ մեկ ու շատ պարզ հարցի իրավաչափություն. օրական 100 միավորից շատ ինսուլին ստացող մարդու խափանման միջոցը համառորեն չփոխելը։
Ընդամենը խափանման միջոցը։
Եվ վերջ»։
Հարակից հրապարակումներ`
- Արմեն Չարչյանի անձեռնմխելիության հարցով ՍԴ դիմելու միջնորդությունը դատարանը մերժեց
- Արմեն Չարչյանի գործով պաշտպանը միջնորդեց դիմել ՍԴ
- Դատարանում Արմեն Չարչյանին դիմավորեցին ծափերով
- «Արմեն Չարչյանի գործի վերաբերյալ պահպանվող հանցավոր անտարբերությունն աններելի է»
- Արմեն Չարչյանը, չնայած առողջական խնդիրներին, կալանավորված է, իսկ Խաչատուր Սուքիասյանի եղբայրն ազատ է արձակվել. Վարդևանյան
- Չարչյանի գործով բժիշկ փորձագետները հաստատվեցին
- Փաստաբան. Չարչյանի գործով հրատապ նիստ է հրավիրվել
- Չարչյանի գործը հետաձգվել է․Էրիկ Ալեքսանյան
- Արմեն Չարչյանի առողջական վիճակը մնում է ծանր, գտնվում է «Վարդաշեն» ՔԿՀ-ում. Էրիկ Ալեքսանյան
- Արմեն Չարչյանն առավել վտանգավոր հանցագո՞րծ է, քան փոխգնդապետ Արա Մխիթարյանին դաժան ծեծի ենթարկած սրիկա՞ն. Իշխանյան
- Եթե սա չէ քաղաքական հետապնդումը, բա էլ ո՞րն է. Չարչյանի պաշտպան
- Արմեն Չարչյանը կշարունակի մնալ կալանքի տակ
- Արմեն Չարչյանին գրավի դիմաց ազատ արձակելու հարցով դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ
- Արմեն Չարչյանի պաշտպանը խնդրեց դատարանին թույլ չտալ ուշացված արդարադատության
- Արմեն Չարչյանի գործով հրատապ դատական նիստը մեկնարկել է
- Արմեն Չարչյանի գործով հրատապ դատական նիստ է նշանակվել. Պաշտպան
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի