Չինացիներն առաջարկել են Լիտվան բաժանել Ռուսաստանի և Բելառուսի միջև
Չինական «Huangqiu Shibao» հրատարակության ընթերցողներն առաջարկել են Լիտվան բաժանել Ռուսաստանի և Բելառուսի միջև։ Այսպես, նրանք արձագանքել են պաշտոնական Պեկինի և Վիլնյուսի միջև դիվանագիտական հակասությունների մասին հրապարակմանը։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ» գործակալությունը։
Ավելի վաղ Չինաստանը բողոքել էր Լիտվայում Թայվանի գրասենյակի բացման դեմ (Չինաստանը կղզին համարում է իր տարածքը)։ Պեկինը դիտել է այս քայլը որպես Չինաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության խաթարում, ինչպես նաև կոպիտ միջամտություն նրա ներքին գործերին և նվազեցրել Վիլնյուսի հետ դիվանագիտական հարաբերությունների մակարդակը:
«Ավելի լավ է աջակցել Ռուսաստանին և Բելառուսին Լիտվայի մասնատման, դեպի ծով նրանց ելքի ընդլայնման և Եվրոպայում խնդիրները լիովին լուծելու հարցում՝ Թայվանի հարցը հանգիստ լուծելու համար», - ասել է Հեգուանգ Տոնչենգը։
«Լիտվան Խորհրդային Միության նախկին հանրապետությունն է, որը մենք կարող ենք պարզապես ճանաչել այն որպես Ռուսաստանի Դաշնության սուբյեկտ, այն Խորհրդային Միության իրավահաջորդ պետությունն է», - ասել է Ki3ZNs3l-ը:
«Ինչի՞ մասին է խոսքը, Լիտվան Ռուսաստանի անբաժան մասն է», - աջակցել է նախորդ մեկնաբանությանը՝ nAYlKCtT-ն։
«Լիտվան այդքան փոքր երկիր է, ի՞նչ նշանակություն ունի նրա գոյությունն աշխարհում»,- հարցրել է Ջիանջիհուան: