Պուտինը, Փաշինյանը և Ալիևը կհանդիպեն Սոչիում նոյեմբերի 26-ին. Կրեմլ
ՌԴ նախագահ նախաձեռնությամբ նոյեմբերի 26-ին Սոչիում կկայանա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ բանակցությունները: Այս մասին հայտնում է Կրեմլի պաշտոնական կայքը:
Բանակցությունների ընթացքում նախատեսվում է դիտարկել երեք երկրների ղեկավարների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի պայմանավորվածությունների կատարման ընթացքը, ինչպես նաև նախանշել տարածաշրջանում կայունության ամրապնդման և խաղաղ կյանքի հաստատման հետագա քայլերը։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվելու առևտրատնտեսական և տրանսպորտային կապերի վերականգնմանն ու զարգացմանը։
Բացի այդ, նախատեսված է, որ Վլադիմիր Պուտինն առանձին զրույցներ կունենա Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հետ:
Հարակից հրապարակումներ`
- Աշոտյան. Կարծում եմ, որ ՌԴ-ն մինչ բրյուսելյան ենթադրվող հանդիպումը կկազմակերպի սեփական հանդիպում
- Բաքուն համաձայնել է Բրյուսելում Երևանի հետ գագաթնաժողով անցկացնել
- Փաշինյանը և Ալիևը պայմանավորվել են դեկտեմբերին հանդիպել Բրյուսելում