Վրաստանից ամենաշատ մանդարինն արտահանվել է Ռուսաստան և Հայաստան
Վրաստանի Շրջակա միջավայրի և գյուղատնտեսության նախարարության տվյալներով՝ 2021 թվականի սեպտեմբերի 1-ից նոյեմբերի 21-ն ընկած ժամանակահատվածում Վրաստանից արտահանվել է 3512 տոննա մանդարին՝ 1,6 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ։
Ինչպես հայտնում է «Ալիք մեդիան», նախարարության հրապարակած տվյալների համաձայն՝ մանդարինի արտահանման ծավալն աճել է 153%-ով, իսկ արտահանման արժեքը 2020 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 142%-ով։
Ըստ տվյալների՝ 2021 թվականին մանդարին է արտահանվել.
Ռուսաստան (1703 տոննա),
Հայաստան (1346 տոննա),
Ուկրաինա (375 տոննա),
Ղազախստան (40 տոննա),
Սլովենիա (28 տոննա)
Ղրղզստան (20 տոննա)։
Համեմատության համար նշվում է, որ նոյեմբերի սկզբին՝ նախարարության հրապարակած տվյալների համաձայն ամենաշատ մանդարինն արտահանվել էր Հայաստան՝ 383 տոննա, որն էլ կազմում էր ընդհանուր թվի 80 տոկոսը:
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի