«Տաշիր Պիցցա»-ի երևանյան բոլոր մասնաճյուղերում այսօրվանից ստուգումներ կիրականացվեն
«Տաշիր Պիցցա»-ի երևանյան 24 մասնաճյուղերում կմեկնարկեն ստուգումները։ Համապատասխան հրամաններն այսօր ստորագրել է ՍԱՏՄ ղեկավարը։
Panorama.am-ի հետ զրույցում տեսչական մարմնի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Անուշ Հարությունյանը հայտնեց, որ ստուգումները կտևեն 15 աշխատանքային օր, այդ ընթացքում տեսչական մարմնի աշխատակիցները կստուգեն ամեն ինչ՝ այդ թվում սննդի պահպանման պայմանները։
Հիշեցնենք, որ «Տաշիր պիցցա»-ի երևանյան երկու մասնաճյուղում սնվածների շրջանում նոյեմբերի 4-9-ն ընկած ժամանակահատվածում արձանագրվել է աղիքային վարակիչ հիվանդության բռնկում։ Պաշտոնական տվյալներովտՏարբեր հիվանդանոցներ էին դիմել տուժած 179 մարդ, որից 35-ը 0-18 տարեկան են: Եղել են նաև մարդիկ, ովքեր համավարակով պայմանավորված չեմ դիմել բուժհաստատություն, բուժվել են տնային պայմաններում։
ՍԱՏՄ-ն ու առողջապահության նախարարության համատեղ ստուգումների արդյունքում պարզվել էր, որ «Տաշիր Պիցցա»-ում սնվելու հետևանքով թունավորված 179 քաղաքացիների ընդունած սննդում եղել են ոսկեգույն ստաֆիլակոկ, սալմոնելաներ, ԱՑԽՄ և այլն։
ՍԱՏՄ մասնագետները ստուգումներ են իրականացրել նաև հանրային սննդի «Տաշիր պիցցա» ցանցում օգտագործվող մայոնեզը արտադրող («Հայր եվ որդի Ավագյաններ» ՍՊԸ) և թռչնամիս մատակարարող (Սարատովի թռչնակոմբինատ «Կուռնիկով» ՍՊԸ) ընկերություններում։ Սակայն, ինչպես Panorama.am-ին հայտնեցին տեսչական մարմնից, այդ ընկերություննում խախտումներ չեն հայտնաբերվել։
Հետևաբար կարելի է ենթադրել, որ խնդիրը եղել է «Տաշիր պիցցա» ընկերության ներսում, հատկապես, երբ ինն աշխատակցի մոտ հայտնաբերվել էր ստաֆիլակոկ։
Բռնկումից անմիջապես հետո ընկերությունը հայտարարեց, որ դադարեցնում է աշխատանքը։ Ադդ ընթացքում ոչնչացվել է մասնճյուղերում եղած սնունդը, կատարվել են ախտահանման աշխատանքներ։
Լաբորատոր հետազոտությունների արդյունքում մակերեսներից վերցված լվացուկների 40 նմուշներից 14-ում հայտնաբերվել էին աղիքային ցուպիկի խմբի մանրէներ (ԱՑԽՄ), աշխատակիցներից վերցված մանրէակրության վերաբերյալ 24 կենսանմուշներից երկուսում հայտնաբերվել է salmonella enteritidis, ստաֆիլակոկակրության վերաբերյալ քիթ-ըմպանից վերցված 26 քսուքից՝ 9 աշխատակիցների մոտ անջատվել է ստաֆիլակոկ: Սննդամթերքի 16 նմուշից մանրէաբանական հետազոտության արդյունքում 3-ում հայտնաբերվել է ստաֆիլակոկ և սալմոնելլա (հավի մսից՝ staphylococcus aureus, «կեսար» աղցանի, սոուսի, մարինացված սնկի, երշիկի, կտրատած երշիկի, եփած սնկի, քերած պանրի, հավով միջուկի մեջ՝ salmonella enteritidis):
Ցանցի մասնաճյուղերն այժմ աշխատում են։
Հարակից հրապարակումներ`
- «Տաշիր պիցցա» պիցցերիաների կետերից օգտված 7 քաղաքացի շարունակում է բուժումը, մյուսները դուրս են գրվել ԲԿ-ներից. ԱՆ
- Հայտնի է՝ թե ինչից են թունավորվել «Տաշիր Պիցցա»-ում սնվածները
- Արդեն ունենք որոշակի պատկեր՝ խնդրի բացահայտման հետ կապված․ «Տաշիր պիցցա»
- «Տաշիր պիցցա»-ից օգտված և «աղիքային վարակով» հոսպիտալացված քաղաքացիների թիվը հասել է 122-ի
- «Տաշիր պիցցա»-ից օգտված, աղիքային վարակով հոսպիտալացված քաղաքացիների թիվը հասել է 98-ի
- «Տաշիրի պիցա»-ի երկու մասնաճյուղերի ողջ սննդամթերքից, հումքից, կատարվել է նմուշառում և ներկայացվել փորձաքննության. ՍԱՏՄ
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի