Փոփոխություններ են կատարվել մանկատան շրջանավարտների համար բնակարանի գնման վկայագրեր տրամադրելու գործընթացում
Փոփոխություններ և լրացումներ են կատարվել ՀՀ մանկատան շրջանավարտներին բնակարանի գնման վկայագրեր տրամադրելու գործընթացներում։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից մանրամասնում են, որ կառավարության որոշմամբ ընդլայնվել են բնակարանի գնման վկայագրի միջոցով ֆինանսական աջակցության իրավունք ունեցող շահառուների շրջանակը և դիմելու ժամկետները։
Փոփոխությունների արդյունքում բնակարանի գնման վկայագրի միջոցով ֆինանսական աջակցություն ստանալու համար կարող են դիմել նաև 18 տարին լրացած մանկատան սաներն, ովքեր ՀՀ մանկատանը խնամք և դաստիարակություն ստացել են առնվազն 7 տարի (բացառությամբ կենսաբանական ծնողի ընտանիք վերադարձածների), ՀՀ մանկատների 2021 թվականի շրջանավարտները։
Բնակարանի գնման վկայագրի գործողության վերջնաժամկետ է սահմանվել 2022 թվականի դեկտեմբերի 1-ը (2021 թվականի նոյեմբերի 1-ի փոխարեն), իսկ դիմումներ ընդունելու վերջնաժամկետ՝ 2022 թվականի հուլիսի 1-ը (2021 թվականի հուլիսի 1-ի փոխարեն):
Նախարարությունից ընդգծում են, որ շահառուները բնակարանի գնման վկայագիր ստանալու իրավունք ունեն ՀՀ քաղաքացի հանդիսանալու, սեփականության կամ համասեփականության իրավունքով այլ բնակելի տարածք չունենալու և բնակելի տարածք օտարած չլինելու դեպքում (մանկատան շրջանավարտների համար՝ վերջին հինգ տարվա ընթացքում օտարած չլինելու դեպքում)։
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի