Եզդի Սուրոն անմահացավ
Գեղարքունիքի մարզի Նորաբակ գյուղի դիրքերում ադրբեջանական կողմի արձակած կրակոցների հետևանքվ երեկ զոհված Սուրեն Յուրիկի Սաֆարյանն ազգությամբ եզդի է, Արագածոտնի մարզի Սադունց գյուղից։
«Եզդի Սուրոն անմահացավ,
Հերոսը զոհվեց հանուն հայրենիքի պաշտպանության, հանուն իր ընտանիքի անվտանգության։
Այսօր ժամը 18:30 սահմաններում թշնամին կրակ է բացել հայ-ադրբեջանական սահմանի, մասնավորապես՝ Գեղարքունիքի մարզի Նորաբակ գյուղի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով մահացու հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի ժամկետային զինծառայող, ազգությամբ եզդի շարքային Սուրեն Յուրիկի Սաֆարյանը (ծնվ. 2002թ.)։
Արագածոտնի մարզի Սադունց գյուղը սգի մեջ է։
Ցավակցում եմ հերոսի ընտանիքին, ընկերներին, եզդի ու հայ ազգերին»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է Երիտասարդ եզդիների ասոցիացիայի հիմնադիր նախագահ Սայիդ Ավդալյանը։
Հարակից հրապարակումներ`
- ՊՆ-ն հաստատում է՝ ժամկետային զինծառայող է զոհվել
- Իմ հաղթանակը նվիրում եմ հայ և եզդի ազգերին. Աշխարհի չեմպիոն Մալխաս Ամոյան
- Արայիկ Հարությունյանն ընդունել է եզդիական ջոկատների ներկայացուցիչներին
- Զոհվելուց անցել է 9 ամիս, ԴՆԹ-ն հաստատեց, եզդի Հովոն անմահացել է
- Շնորհակալություն է հայտնվել Հայաստանի եզդի համայնքին ՝ միշտ Արցախի կողքին լինելու համար
- Ապրիլյանի հերոս Քյարամ Սլոյանի ծննդյան օրն է
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները