Վահագն Չախալյանի նկատմամբ ցանկանում են քրեական հետապնդում իրականացնել. Զոհրաբյան
«Մետրոյի Երիտասարդական կայարանի խաղաղ բողոքի ակցիայի ավարտից հետո մեր 2 գործընկերներին բերման են ենթարկել, որոնցից Վահագն Չախալյանի նկատմամբ ցանկանում են քրեական հետապնդում իրականացնել»,- տեղեկացնում է փաստաբան, «Զարթոնք» կուսակցության ղեկավար Արա Զոհրաբյանը։
Նա ոստիկանությանն ու գլխավոր դատախազությանը հիշեցնում է, որ բողոքի ակցիայի մեջ որևէ հանցակազմ չի կարող լինել, նույնիսկ՝ ինքնիրավչության:
«Ավելին, «Հավաքների ազատության մասին» օրենքի 19-րդ հոդվածով սահմանված հավաքների անցկացման համար արգելված վայրերի ցանկում մետրոյի կայարանները նշված չեն: Հիշեցնում եմ նաև, որ Նիկոլ Փաշինյանն էլ է ժամանակին այս բողոքի ակցիան իրականացրել ու քրեական հետապնդման չի ենթարկվել:
Իսկ եթե կորոշեք շինծու քրեական գործ հարուցել, ապա տեղեկացնում եմ ձեզ, որ բողոքի ակցիայի կազմակերպիչը ես եմ։
Ապօրինի քրեական հետապնդման փորձը պետք է կանխվի»,- գրել է Արա Զոհրաբյանը։
Հարակից հրապարակումներ`
- Ոստիկանները բերման ենթարկեցին սահմանագծման փաստաթղթի ստորագրման դեմ բողոքի դուրս եկած քաղաքացիներին
- Բողոքի ակցիա` մետրոյի Երիտասարդական կայարանում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան