24.11.2021. Արցախում կորոնավիրուսի 83 նոր դեպք է գրանցվել
Արցախի Հանրապետությունում նոյեմբերի 23-ին կատարվել է 322 թեստավորում, որի արդյունքում կորոնավիրուսային հիվանդության 83 նոր դեպք է գրանցվել:
Արցախի առողջապահության նախարարությունից հայտնում են, որ կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 133 վարակակիր: Բժիշկները 21 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 76-ինը՝ ծանր, այդ թվում երիտասարդ տարիքի անձինք: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։
2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 21847 քաղաքացու հետազոտություն, որից 3636-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։
Հարակից հրապարակումներ`
- 23.11.2021. Արցախում կորոնավիրուսի 40 նոր դեպք է գրանցվել, 5 հիվանդ մահացել է
- 22.11.2021. Արցախում կորոնավիրուսի 38 նոր դեպք է գրանցվել, 2 հիվանդ մահացել է
- 20.11.2021. Արցախում կորոնավիրուսով 21 հիվանդի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր
- 19.11.2021. Արցախում կորոնավիրուսի 63 նոր դեպք է գրանցվել, 3 հիվանդ մահացել է
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները