Աֆղանստանի Նանգարհար նահանգում ԻՊ-ի առնվազն 80 զինյալ հանձնվել է թալիբներին
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման առնվազն 80 արմատականներ արևելյան Նանգարհար նահանգում հանձնվել են «Թալիբան» շարժման անվտանգության ուժերին, որոնք իշխանությունը զավթել են Աֆղանստանում։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այդ մասին չորեքշաբթի հայտնել է Pajhwok գործակալությունը։
Ըստ աղբյուրի՝ ահաբեկիչների հանձնումը հնարավոր է դարձել ցեղերի առաջնորդների միջնորդության շնորհիվ։ Գործակալությունը, սակայն, հավելյալ մանրամասներ չի հաղորդում։
Վերջին երեք ամիսների ընթացքում մի քանի պայթյուններ, զինված հարձակումներ և կրակոցներ են տեղի ունեցել Աֆղանստանի մի շարք նահանգներում, այդ թվում՝ մայրաքաղաքում, որոնց հետևանքով սպանել են ինչպես թալիբներ, այնպես էլ տեղի խաղաղ բնակիչներին։ Այս դեպքերից մի քանիսի պատասխանատվությունը ստանձնել է «Խորասանի Իսլամական պետությունը», որն ԻՊ-ի ճյուղն է:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան