Բայդենը կառաջադրվի երկրորդ ժամկետի համար. Սպիտակ տուն
ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը մտադիր է իր թեկնածությունն առաջադրել 2024 թվականին կայանալիք ընտրություններին։ «Ամերիկայի ձայնի» հաղորդմամբ, հայտարարել է Սպիտակ տան խոսնակ Ջեն Փսակին։
79-ամյա Բայդենի վարկանիշը վերջին ամիսներին կտրուկ անկում է ապրել, ինչի պատճառով որոշ դեմոկրատներ կասկածի տակ են դրել, թե արդյոք նա առաջադրվելու է երկրորդ ժամկետի համար:
«Կառաջադրվի. դա նրա մտադրությունն է», - ասել է Սպիտակ տան խոսնակ Ջեն Փսակին այն ժամանակ, երբ նախագահ Բայդենը Գոհաբանության օրվա կապակցությամբ ուղևորվում էր դեպի Հյուսիսային Քարոլինայի Ֆորտ-Բրեգգե՝ զինվորականների հետ հանդիպելու համար:
Ուրբաթ օրը Բայդենն անցել էր իր առաջին բժշկական հետազոտությունը, և բժիշկները հայտնեցին, որ նա ի վիճակի է գործել նախագահի պաշտոնում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան