Նոյեմբերի 9-ի այդ փաստաթղթի մեջ Կովսականը գրված չէր, Որոտանը գրված չէր, ո՞ւր են հիմա այդ տարածքները․ Արա Զոհրաբյան
Ազատագրական շարժման պահանջներին է միացել ԱԱԾ պահեստազորայինների միությունը։ Այս մասին Հանրապետության հրապարակում ընթացող Ազատագրական շարժման հավաքի ընթացքում տեղեկացրեց «Զարթոնք» կուսակցության նախագահ Արա Զոհրաբյանը։
«Այս հարթակին կանգնած մարդիկ ցույցերի մասնագետներ չեն, մենք էլ ձեզ նման մեկն ենք, որոնք մտահոգ փորձում ենք ինչ-որ բան փոխել և խանգարել այս հակահայկական ծրագրի իրագործմանը։ Երբեք չէի մտածի, որ կարող եմ գնալ փողոց փակել, մետրոյի գնացք կանգնեցնել։ Երբ չորս երեխաներիցս երրորդ որդիս ասաց, դու փողոց ես փակել, ճիշտն ասած, մի քիչ էլ ամաչեցի , բայց նաև իրեն նայելով հասկացա, որ իր ապագայի համար եմ արել։ Մենք պետք է միանանք և ցույց տանք մեր վճռականությունը»,- ասաց նա։
Անդրադառնալով Փաշինյանի երեկ տեղի ունեցած ասուլիսի ընթացքում հնչեցրած արտահայտությանը, թե «միջանցք չի լինելու», Զորաբյանն ասաց․ «Նոյեմբերի 9-ի այդ փաստաթղթի մեջ Կովսականը գրված չէր, Որոտանը գրված չէր, ո՞ւր են հիմա այդ տարածքները։ Պարզ է չէ, որ մենք հիմա անվստահություն ունենք իր և իր խոսքի նկատմամբ։ Ասում է ճանապարհի բացման դեմ խոսողին չեմ հասկանում։ Մենք ասում ենք ՝ այդ ճանապարհի դեմ խոսողը մենք ենք , ինչ ճանապարհի մասին եք խոսելու, այն էլ Թուրքիա-Ադրբեջան-Հայաստան, երբ չեք լուծել անգամ տարրական անվտանգության հարցը։ Առանց քաղաքացու անվտանգության հարցը լուծելու, ինչպես կարելի է խոսել այդ ճանապարհների կամ օգուտի մասին»,- ասաց նա։
Նա մեկ անգամ ևս հիշեցրեց շարժման պահանջները։ Այն է․
- կանխել սահմանագծման և սահմանազատման հակահայկական ծրագիրը, այդ թվում՝ պահանջելով հրապարակել ստորագրման ներկայացված փաստաթղթերը,
- թույլ չտալ միջանցք տրամադրել թշնամուն,
- պահանջել, որ Հայաստանի իշխանությունները լիարժեք զինեն առաջնագիծը և պաշտպանեն ՀՀ տարածքային ամբողջականությունը:
Հավաքի ավարտն ազդարարվեց երթով։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան