Թուրքիայում կառավարության հրաժարականի պահանջով բողոքի ցույցեր են տեղի ունեցել
Ստամբուլում և Անկարայում թուրքական լիրայի անկումից հետո ինքնաբուխ բողոքի ցույցեր են տեղի ունեցել։ Ռիա նովոստին գրում է, որ ցուցարարները պահանջել են կառավարության հրաժարականը և իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության իշխանությունից հեռանալը։ Ոստիկանությունը ցրել է ցուցարարներին։
Երեքշաբթի թուրքական արժույթը նոր հակառեկորդ էր սահմանել՝ մեկ դոլարի դիմաց 11,37 լիրայից ընկնելով մինչեւ 13,21 լիրայի։ Ֆինանսական վերլուծաբան Արդա Թունջան նշել է, մեկ օրում նման կտրուկ անկումը առավելագույնն է եղել վերջին 20 տարվա ընթացքում։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ թուրքական կենտրոնական բանկը անցած հինգշաբթի 16 տոկոսից նվազեցրեց տոկոսադրույքը մինչև 15 տոկոս, իսկ երկուշաբթի նախագահ Թայիփ Էրդողանը հանդես էր եկել տոկոսադրույքի հետագա նվազման օգտին:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան