«Ժողովուրդ». «Ամենատխուրն այն է, որ մեր այս իշխանավորները ծույլիկ են»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երևանի հասարակական տրանսպորտի վարորդները խիստ անհանգստացած են. պատճառը քաղաքապետարանի հայտարարած միասնական տոմսային համակարգի ներդրման և ֆինանսական օպերատոր ընտրելու μաց հրապարակային մրցույթն է: Պարզվում է՝ այս համակարգի ներդրումից հետո հանրային տրանսպորտի վարորդները կհայտնվեն խոշորացույցի տակ:
Փոխադրողների միության ղեկավար Հրանտ Եղիազարյանի խոսքով՝ չի μացառվում, որ այս թեմայի շուրջ առաջիկայում վարորդները μողոքի ակցիաներ իրականացնեն: «Եթե տեղադրեն այդ սարքավորումները, ապա վարորդները «սև աշխարհից» դուրս կգան և կմտնեն սպիտակ դաշտ, կսկսեն թափանցիկ աշխատել: Չէ, ճիշտ հասկացեք, իրենք թալանչի, գող, ավազակ չեն, այլ ընտանիք պահելու խնդիր են լուծում, օրվա քրտինքով աշխատող մարդիկ են: Շատ լավ եք անում, համակարգ եք փոխում, μայց… շուկան ուրիշ μան է ասում, գնում եմ տունը, կինս իմ առաջ ուրիշ պահանջներ է դնում, չեմ կարողանում ապահովեմ»,- իրավիճակը ներկայացրեց Եղիազարյանը:
Մյուս կողմից՝ նկատենք, որ հանրապետությունում վարորդի խիստ պակաս կա, ինչը, մասնագետների խոսքով, պայմանավորված է ցածր աշխատավարձով: «Տարիներ առաջ ես նույն միկրոավտոμուսի վրա ունեի երկու վարորդ, իրենք հերթափոխով էին աշխատում, հանգստանում էին, կենցաղը կարգավորված էր, որովհետև եկամուտ կար, իսկ հիմա եկամուտ չկա, այդ մարդիկ իրենց գլխի ճարը տեսել են, մի մասը հանրապետությունից դուրս աշխատանք է գտել, աշխատում է, իսկ ով ի վիճակի չէր գնալու, մնացել, այստեղ է աշխատում… Տխուր է, իսկ ամենատխուրն այն է, որ մեր այս իշխանավորները ծույլիկ են, -3 կարելի է նշանակել իրենց, առարկան չեն պատկերացնում, էլի»,- վրդովվեց մեր զրուցակիցը»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան