«Հայաստանն որպես ԵԱՏՄ դարպաս» վավերագրական ֆիլմաշար՝ իրանական հեռուստաալիքով
«Իրանի ռադիոհեռուստատեսության առաջին հեռուստաալիքը պատմում է տարբեր իրադարձություններով հագեցած մի ճամփորդության մասին` դեպի Իրանի հյուսիս-արևմտյան հարևան՝ Հայաստան, որտեղ Իրանի թշնամիները փափագում են փակել Իրանի հետ սահմանները»,- այս մասին տեղեկացնում է parstoday.com կայքը։
Հաղորդաշարի ընթացքում կներկայացվեն երկու երկրների մշակութային ընդհանրությունները և հարևանությունը: Կներկայացվի նաև ՀՀ քաղաքացիների կարծիքն Իրանի ու իրանցիների մասին:
Հաղորդումների ընթացքում կներկայացվեն փորձագետների և դիվանագետների կարծիքները երկու երկրների տնտեսական համագործակցության և Հայաստանի միջոցով դեպի ԵԱՏՄ շուկա իրանական ապրանքների մուտք գործելու վերաբերյալ:
Հաղորդաշարի առաջին ծրագիրը հեռարձակվել է նոյեմբերի 23-ի երեկոյան:
«Հայաստանն որպես ԵԱՏՄ դարպաս» վավերագրական հաղորդաշարը կհեռարձակվի Իրանի Իսլամական Հանրապետության հեռուստատեսության առաջին ալիքով՝ կիրակի և երեքշաբթի օրերին՝ Թեհրանի ժամանակով 19:40-ին:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա