Զինվորին ղեկավարում է մի մարդ, որը ուզում է ոչ թե պարտքը տա հայրենիքին, այլ հայրենիքը տա. Նարեկ Սամսոնյանը՝ Փաշինյանի մասին
«Այս մարդու հրամանատարության տակ գործում են զինված ուժեր, 18 տարեկան տղաները գնում են բանակ պարտքը տալու հայրենիքին, բայց չգիտեն, որ իրենց պարտքը տալու վայրը ղեկակվարում է մի մարդ, որը ուզում է ոչ թե պարտքը տա հայրենիքին, այլ հայրենիքը տա ու չգիտի, թե էլ ինչ զիջի, որ Ադրբեջանն ասի՝ այո»,- «Հայելի» մամուլի ակումբում հայտարարեց «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ, քաղաքագետ Նարեկ Սամսոնյանը՝ ներկայացնելով նախօրեին ասուլիսում Նիկոլ Փաշինյանի արած հայտարարություններից ստացած կարծիքը:
Նրա ներկայացմամբ՝ Փաշինյանը հուսահատ ձևով խոսում էր Թուրքիային և Ադրբեջանցիներին զիջումներ անելու վերջին կետից՝ տարակուսելով, թե էլ ինչ զիջում պետք է անի, որ թյուրքական կողմը բավարարվի:
«Զինվորներին ասել է՝ չկրակեք, ով կրակի դատվելու է, այդ զիվորները չեն կրակել, գնացել ընկել են գերի, հիմա էլ ասում է՝ ով գերի է ընկել, պետք է դատվի»,-նկատեց բանախոսը:
Սամսոնյանը պնդեց, որ ասուլիսում տասնյակ ընդդիմադիր լրատվամիջոցների հարցեր չեն հնչել և տեղեկացրեց, որ միայն իր կազմակերպությունից 20 հարց է ուղարկվել, որոնք այդպես էլ չհնչեցրեցին:
Նարեկ Սամսոնյանի կարծիքով՝ Նիկոլ Փաշինյանը պատասխանեց միայն այն հարցերին, որոնց նախապատրաստվել էր և թողել է խեղճի տպավորություն:
«Եթե այնգամ մարտավարություն էր, ապա կոտրված մարդու մարտավարություն էր, ամբողջությամբ հուսահատված, իրավիճակի նկատմամբ ամբողջությամբ վերահսկողությունը կորցրած մարդու ասուլիս մենք տեսանք»,-հայտնեց բանախոսը և պնդեց, որ այդ վիճակում Փաշինյանն անգամ Սոմալիի վարչապետ լինելու արժանի չէր:
Նարեկ Սամսոնյանը նկատեց, որ ասուլիսում Փաշինյանը թուրքերին թշնամի համարողներին եղեռնի ենթակա մարդիկ հռչակեց և ենթադրեց, որ ասուլիսում լսել է մի մարդու, որը մոլորվել է իր ստեղծած քաոսի մեջ և խեղճ, ստախոս, դավաճանի կերպարով էր հանդես գալիս:
Անդրադառանալով Փաշինյանի խոսքին, թե չճշտված տեղեկություններով նոյեմբերի 16-ին 24-ից բացի մենք ունեցել ենք ևս 8 գերի՝ Սամսոնյանը շեշտեց, որ նա նաև չի տիրապետում իրավիճակին:
«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահը տարակուսեց, որ Նիկոլ Փաշինյանն այնքան էր խեղճացել, որ առաջին անգամ չխոսեց նույնիսկ իր սիրելի թեմայից՝ նախկիններից, թալանը, դղյակները հետ բերլուց:
Նարեկ Սամսոնյանը Փաշինյանի ասուլիսից այն տպավորությունն է ստացել, որ նա ընդամենը հասարակությանն ուզում էր ասել, որ ամեն դեպքում ստորագրելու է փաստաթուղթը:
Ըստ Սամսոնյանի՝ Նիկոլ Փաշինյանը միջազգային հանրությանը բազմաթիվ բաներ է խոստացել բայց չի անում և, միջազգային ավանտյուրաների մեջ մտնելով, բոլորիս խայտառակ է արել:
ՀԿ ղեկավարը նաև տեղեկացրեց, որ ՔՊ-ի ներսում, ցածր մակարդակներում, արդեն խոսակցություններ կան, թե ո՞վ է լինելու Նիկոլից հետո վարչապետը, քանի որ համոզված են նրա մոտալուտ հեռացման մեջ:
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի