Նովոսիբիրսկում զբոսաշրջային ոստիկանություն է հայտնվել
Տուրիստական ոստիկանության ստորաբաժանում է հայտնվել Նովոսիբիրսկում խոշոր միջազգային սպորտային մրցումների նախօրեին։ Սպասվում է վոլեյբոլի աշխարհի առաջնությունը՝ 2022 թվականին և հոկեյի աշխարհի առաջնությունը երիտասարդական թիմերի միջև՝ 2023 թվականին։ Այս մասին ասել է ՌԴ ՆԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իրինա Վոլկը. գրում է «ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ» գործակալությունը։
Նա նշել է, որ մասնագիտացված դասակի կազմում ընդգրկված են պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի և ներքին գործերի մարմինների այլ ստորաբաժանումների աշխատակիցներ։
«Նրանք պետք է վերապատրաստումներ անցնեն, ներառյալ հոգեբանության, օտար լեզուների և ժեստերի լեզվի դասընթացներ», - ավելացրել է Վոլկը։
Նմանատիպ ստորաբաժանումներ կան Ռուսաստանի այլ քաղաքներում՝ Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում։
Վոլեյբոլի աշխարհի առաջնությունը կանցկացվի Ռուսաստանի տասը քաղաքներում 2022 թվականի օգոստոսի 26-ից սեպտեմբերի 11-ը։ Մրցաշարի հանդիպումները կհյուրընկալի նաև Նովոսիբիրսկը։ 2023 թվականի հոկեյի աշխարհի երիտասարդական առաջնությունը կանցկացվի Նովոսիբիրսկում և Օմսկում 2022 թվականի դեկտեմբերի 26-ից մինչև 2023 թվականի հունվարի 6-ը։