Նորիլսկում ինքնաթիռը վայրէջքի ժամանակ դուրս է եկել թռիչքուղուց
ՌԴ Կրասնոդարի շրջանի Նորիլսկ քաղաքում ինքնաթիռը դուրս է եկել թռիչքուղուց, հայտնում է Տրանսպորտի Արևելյան միջտարածաշրջանային քննչական վարչությունը։ Այս մասին գրում է «ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ» գործակալությունը։
«Sukhoi Superjet 100»-ը Չելյաբինսկ-Նորիլսկ թռիչք է կատարել: Նորիլսկի օդանավակայանում վայրէջք կատարելիս ինքնաթիռը դուրս է եկել թռիչքուղուց մոտ 30 մետր հեռավորության վրա»,- հայտնել են վարչությունից։
Ինքնաթիռում եղել է 81 ուղևոր և անձնակազմի 6 անդամ, նրանցից ոչ ոք չի տուժել։
«Նախնական վարկածի համաձայն, միջադեպի պատճառ են համարվում եղանակային անբարենպաստ պայմանները, օդանավի անձնակազմի սխալը,», - հայտնել են դատախազությունից։