ՌԴ ԱԳՆ-ն հայտնել է, որ ԵԱՀԿ նախագահը խեղաթյուրել է Լավրովի հետ բանակցությունների թեմաները
Մոսկվան զարմացած է, որ ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի արտգործնախարար Անն Լինդը խեղաթյուրել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցությունների հիմնական թեմաները: «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ, այդ մասին ասել է ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան։
«Զարմանալի է, որ Մոսկվա կատարվելիք այցի մասին տիկին Ա. Լինդը, հիմնականում որպես ԵԱՀԿ գործող նախագահ, նախապես հայտարարել էր քննարկման ենթակա կազմակերպության գործունեության արդիական հարցերը՝ շեշտը դնելով այս տարվա դեկտեմբերի 2-3-ը Ստոկհոլմում Նախարարների խորհրդի նիստի նախապատրաստման վրա, իսկ պոստֆակտում Սերգեյ Լավրովի հետ բանակցությունների հիմնական թեմաները բոլորովին այլ հարցերով են փոխարինվել, մասնավորապես՝ լեհ-բելառուսական սահմանի միգրացիոն ճգնաժամը և օտարերկրյա գործակալների գործունեությունը Ռուսաստանում»,- ասվում է ՌԴ ԱԳՆ կայքում հրապարակված նրա մեկնաբանության մեջ։
Զախարովայի խոսքով՝ այն բացասաբար կազդի ԵԱՀԿ-ում Շվեդիայի նախագահության արդյունքների ամփոփման վրա։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները