ՌԴ չի թույլատրել իր քաղաքացուն Գերմանիայում դիահերձեն
Հոկտեմբերին ՌԴ հետախուզության ենթադրյալ աշխատակիցը մահացել է դեսպանատան բազմաբնակարան շենքի պատուհանից ընկնելու հետևանքով: Այս մասին գրում է «inopressa.ru»-ն։
Ըստ Der Spiegel-ի, գերմանացի քննիչները ենթադրում են, որ դա սպանություն չի եղել։
Ըստ անվտանգության ուժերին մոտ կանգնած աղբյուրների՝ մահվան հայտնի հանգամանքները վկայում են ավելի շուտ ինքնասպանության մասին։
«Ռուսաստանի դեսպանատան քարտուղարի պաշտոնում պաշտոնապես հավատարմագրված 35-ամյա ռուսաստանցուն հոկտեմբերի 19-ի վաղ առավոտյան ոստիկանական պարեկը հայտնաբերել է Բեռլին-Միտե շրջանում գտնվող մայթին՝ ծանր վնասվածքներով», - գրում է գործակալությունը։
Վերակենդանացման փորձերից հետո, ըստ գործակալության, ժամը 08։10-ին արձանագրվել է նրա մահը։
Ինչպես հաղորդվում է, նրա կինը ամուսնուն խնդրել է փակել դեսպանատան իրենց բնակարանի պատուհանը փողոցում աղմուկի պատճառով։ Երբ կինը կարճ ժամանակ անց վերադարձել է սենյակ, ամուսինն արդեն ընկած է եղել մայթին:
Der Spiegel-ի տվյալների համաձայն՝ վերակենդանացման միջոցառումների ընթացքում տեսանելի նշաններ չեն հայտնաբերվել, որոնք վկայում են միջադեպին այլ անձի մասնակցության մասին:
Մահվան ստանդարտ հետաքննություն չի իրականացվել, քանի որ ՌԴ դեսպանատունը չի թողել դիահերձել իր քաղաքացուն և պնդել է հանգուցյալին անհապաղ հայրենադարձել Ռուսաստան։ Ըստ այդմ՝ բնակարանի զննում, թմրամիջոցի առկայության անալիզ չի վերցվել։
Գերմանական անվտանգության մարմինները կարծում են, որ մահացածն աշխատել է ՌԴ հատուկ ծառայությունների համար: Իր հայտարարության մեջ՝ ՌԴ դեսպանատունը մահը անվանել է «ողբերգական պատահար»։