Խոսքը գնում է լավագույն դեպքում միջանցքի, իսկ վատագույն դեպքում՝ ամբողջ Սյունիքը տալու մասին. Տիգրան Չոբանյան
«Նիկոլ Փաշինյանի խոսքին հավատացողները միամիտ, տգետ, անգրագետ մարդիկ են»,-«Հայելի» ակումբում հայտարարեց Հայոց ազգային գվարդիայի հրամանատար, «Հայահավաք» շարժման խորհրդի անդամ Տիգրան Չոբանյանը՝ անդրադառնալով նախօրեին Փաշինյանի տված հարցազրույցին:
Նրա կարծիքով՝ նոյեմբերին 9-ի կապիտուլյացիայի փաստաթղթի ստորագրումից անմիջապես հետո Նիկոլ Փաշինյանը երբև է չի թաքցրել, որ պատրաստվում է ամբողջությամբ զիջել Արցախը և ՀՀ ինքնիշխանությունն ու ինքնուրույնությունը:
Չոբանյանը պնդեց, որ խոսքը գնում է Սյունիքը հատող միջանցքի մասին, ոչ թե ճանապարհի, ինչպես պնդում է Փաշինյանը և նկատեց, որ վերջինս ստում է ճանապարհի մասին խոսելիս, որը շատ նման է Սև լճի դիրքերի և Վարդենիս-Շորժա հատվածի տարածքների հանձնման փաստը ժխտելու մասին նրա հայտարարություններին:
«Խոսքը գնում է լավագույն դեպքում միջանցքի մասին, իսկ վատագույն դեպքում, իմ կարծիքով, խոսքը գնում է ամբողջ Սյունիքը տալու մասին, քանի որ, վստահաբար ասում եմ, որ Ալիևը ձեռքից բաց չի թողնի իր երազած Զանգեզուրի զավթման հնարավորությունը, քանի դեռ Հայաստանի իշխանության գլուխ է այս ապիկար թշնամին»,- հայտարարեց Հայոց ազգային գվարդիայի հրամանատարը:
Նրա պնդեց, որ սուտ է Փաշինյանի նաև այն պնդումները, որ նույն ձևով էլ Ադրբեջանով անցնող ճանապարհներից օգտվելու են ՀՀ քաղաքացիները:
Շեշտելով, որ այն հնարավոր չէ՝ բանախոսը բերեց խաղաղ բնակչության և զինվորականների նկատմամբ ադրբեջանցիների բարբարոսությունների օրինակը:
Նա հիշեցրեց նաև խորհրդային տարիները և փաստեց, որ բոլոր գնացքները, որոնք սպասարկում էին ներհանրապետական ճանապարհները, երբ անցնում էին Մասիսի շրջանի ադրբեջանաբնակ գյուղերի միջով, պարտադիր քարկոծվում էին ադրբեջանցիների կողմից:
«Եթե Հայաստանում բնակվող ադրբեջանցինորը մեր երկրում այդպես են իրենց պահել, ապա ինչպե՞ս են վարվելու իրենց եկրում՝ Ադրբեջանում»,-ասաց Չոբանյանը և ենթադրեց, որ բացվող ճանապարհը, եթե իրոք ճանապարհ է, սպասարկելու է միայն Թուրքիայի և Ադրբեջանի շահերը:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին