Հին Օլիմպիան այժմ կարելի է ուսումնասիրել առցանց
Հունաստանի մշակույթի և սպորտի նախարարությունը Microsoft-ի հետ համագործակցել և թողարկել է «Հին Օլիմպիա» ծրագիրը: Նախագիծը թույլ է տալիս առցանց ուսումնասիրել հին Օլիմպիան, հայտնում է «ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ» գործակալությունը։
Կայքում օգտատերերին արդեն հասանելի է անվճար վիրտուալ շրջագայություն անգլերենով կամ հունարենով:
Զբոսանքի ընթացքում «թվային զբոսաշրջիկները» կծանոթանան Օլիմպիայի գլխավոր տեսարժան վայրերին՝ տաճարներ, մարզադաշտեր, փողոցներ և տներ։
Կարող եք նաև դիտել Հին Հունաստանի սպորտային մրցումները հատուկ ինտերակտիվ գործիքի միջոցով և «անցնել» խաղերի բոլոր փուլերը՝ մասնակիցների ժամանումից մինչև հաղթողների տոնակատարություն։