Apple-ը հաստատել է հայաստանցի օգտատերերի դեմ Pegasus-ի օգտագործումը
Apple-ը սկսել է էլեկտրոնային փոստով զգուշացնող նամակներ ուղարկել հայաստանցի այն բաժանորդների, որոնք «Pegasus» ծրագրի զոհեր են դարձել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է «Վի Իքս Սոֆթ» ընկերության տեղեկատվական անվտանգության գլխավոր աշխատակից Ռուբեն Մուրադյանը։
«Անցած գիշեր Հայաստանում առնվազն երկու մարդ էլ. փոստով ստացել է նման նամակ»,- գրել է նա։
Apple-ն այսօր հայց է ներկայացրել NSO Group-ի և նրա մայր ընկերության դեմ՝ պատասխանատվության ենթարկելու Apple-ի օգտատերերի հսկողության և թիրախավորման համար:
Ըստ Apple-ի բողոքում առկա տեղեկությունների, NSO Group-ը վարակել է զոհ դարձած մարդկանց սարքերը իր Pegasus լրտեսող ծրագրերով: Apple-ը նաև պահանջում է մշտական արգելք NSO Group-ի ցանկացած ծրագրի, ծառայությունների կամ սարքերի համար։
Նշենք, NSO Group-ը ստեղծում է տեխնոլոգիաներ, որոնք կօգնեն պետական մարմիններին կանխել ու հետաքննել ահաբեկչություններն ու փրկել մարդկանց կյանքեր։
Apple-ի պաշտոնական կայքի փոխանցմամբ, փաստագրված է, որ այս լրտեսող սարքերը չարաշահվել են տարբեր երկրներում լրագրողների, ակտիվիստների, այլախոհների, գիտնականների և պետական պաշտոնյաների թիրախավորման համար:
Apple-ը խոստացել է նման ծրագրի հայտնաբերման դեպքում տեղեկացնել տուժած օգտատերերին։
Apple-ը կարծում է, որ գաղտնիությունը մարդու հիմնարար իրավունքն է, և անվտանգությունն ընկերության մշտական ուշադրության կենտրոնում է։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները