Ընդդիմությունը գործիքակազմ ունի ընտրախախտումները հայտնաբերելու համար. ԱԺ նախագահ
Ընդդիմությունն ունի գործիքակազմ և ամեն ինչ կարող է անել ընտրությունների ժամանակ խախտումները բացահայտելու ուղղությամբ: Այդ մասին այսօր ճեպազրույցում հայտարարեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը:
Նա այն կարծիքին չէ, թե իշխանությունները տրամադրված են կեղծել քվեարկության արդյունքները. «Ընտրություններում կեղծիքների մի առանձին մասը կախված է ընդդիմությունից: Այսինքն, ժողովրդի մեջ պատկեր են ստեղծում նրանք, որոնք իշխանության մեջ չեն, նրանք սրբեր են ու պիտի կարողանան սրբագործել ամեն ինչ, մենք էլ ասում ենք` սրբագործեք: Ամբողջ գործիքակազմն ունեք, ամեն ինչը կարող եք նկարահանել»:
Նրա խոսքով, ընդդիմությունը նախկին բոլոր ընտրությունների ժամանակ խոսել է ընտրախախտումներից, բայց դրանք ապացուցող փաստեր չի ունեցել: Իսկ եթե ունեցել է, ապա, ըստ Սահակյանի, դրանք «շատ թույլ, թեթև բողոքներեն եղել»: