Apple-ը դադարեցնում է իր վաճառքը Թուրքիայում
Apple ընկերությունը ժամանակավորապես դադարեցրել է իր ապրանքների վաճառքը Թուրքիայում՝ կապված թուրքական լիրայի գրանցած հերթական ռեկորդային անկման հետ: Այս մասին հայտնում է The Apple Post-ը:
Նշվում է, թեև Apple-ի առցանց խանութը շարունակում է Թուրքիայում հասանելի լինել, սակայն ընկերությունը թույլ չի տալիս գրանցել որևէ նոր պատվեր կամ ապրանք ավելացնել գնորդի զամբյուղի մեջ:
Հիշեցնենք, որ թուրքական լիրան երեքշաբթի փոխարժեքի անկման հերթական ռեկորդային ցուցանիշն է գրանցել՝ 1 դոլարի դիմաց հասնելով 13.5 լիրայի: Տարեսկզբից թուրքական դրամական միավորն արժեզրկվել է 70 տոկոսով: Հունվարին լիրայի փոխարժեքը հավասար էր 7.3 լիրայի: Արժույթի արժեզրկման պատճառով երկրի մի շարք քաղաքներում բողոքի ցույցեր են տեղի ունեցել:
Հարակից հրապարակումներ`
- Apple ընկերությունը գործարկել է թերի iPhone 12 սմարթֆոնները հետ կանչելու ծրագիր
- Apple-ը կներկայացնի առաջին ինքնագնաց մեքենան
- Apple-ը հայտնում է չորրորդ եռամսյակի ռեկորդային եկամուտների մասին
- Apple-ը նոր նոութբուքերի համար անձեռոցիկներ է առաջարկում
- Apple- ը կարող է միլիոններով կրճատել iPhone 13-ի արտադրությունը
- IPhone 13-ի շնորհանդեսից հետո Apple-ի բաժնետոմսերը նվազել են
- Apple-ը երկարաձգել է հեռավար աշխատանքը մինչև 2022 թվականը
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան