Human Rights Watch-ը կոչ է անում Լեհաստանին դադարեցնել բռնությունները միգրանտների նկատմամբ
Իրավապաշտպան Human Rights Watch (HRW) կազմակերպությունը կոչ է արել Լեհաստանին դադարեցնել միգրանտների հավաքական արտաքսումը, մինչդեռ, կազմակերպության տվյալներով, Լեհաստանն ու Բելառուսը կիսում են պատասխանատվությունը սահմանին տիրող իրավիճակի համար։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ» գործակալությունը։
«Լեհաստանի իշխանությունները պետք է անհապաղ դադարեցնեն բոլոր վերադարձները և միգրանտների կոլեկտիվ արտաքսումը Բելառուս»,- ասվում է ԱՄՆ-ում գործող կազմակերպության՝ չորեքշաբթի հրապարակված զեկույցում:
Բացի այդ, իրավապաշտպանները կոչ են արել Լեհաստանին դադարեցնել բռնությունները միգրանտների նկատմամբ, հետաքննել բռնության և գողության դեպքերը, դադարեցնել արտակարգ դրությունը և միգրանտներին տրամադրել ապաստան հայցելու հնարավորություն։
Human Rights Watch-ը Բելառուսին կոչ է անում քրեական պատասխանատվության ենթարկել միգրանտների իրավունքները խախտող սահմանապահներին։
Հարակից հրապարակումներ`
- Բելառուսի և Լեհաստանի սահմանին փախստականներն առաջին անգամ ձյուն են տեսել
- Վերջին 24 ժամում Լեհաստանից և Լիտվայից փորձել են Բելառուս դուրս բերել 490 փախստականի
- Բելառուսն իր սահմանների մոտ ՆԱՏՕ-ի ուժերի կուտակումը «պատերազմի նախապատրաստություն» է որակել