Սիրիայում հաղորդվում է Իսրայելի հրթիռային հարվածի հետևանքով զոհված խաղաղ բնակիչների մասին
Հոմս քաղաքի վրա իսրայելական հրթիռային հարվածների հետևանքով երկու խաղաղ բնակիչ է զոհվել, ևս 7-ը վիրավորվել են: «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ, այդ մասին ասվում է Սիրիայի բանակի հայտարարության մեջ, որը տարածել է պետական SANA գործակալությունը:
«Մեր հակաօդային պաշտպանությունը հետ է մղել հարձակումները՝ խոցելով հակառակորդի հրթիռների մեծ մասը։ Ագրեսիայի հետևանքով զոհվել է երկու խաղաղ բնակիչ, մեկը ծանր վիրավոր է, վեց զինծառայող ևս վիրավորվել է, պատճառվել է նյութական վնաս»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Սիրիայի և Իսրայելի միջև դիվանագիտական հարաբերություններ չկան, երկու պետությունների ստեղծումից ի վեր նրանք գտնվում են պատերազմական իրավիճակում։ Մասնավորապես, նրանք երկարաժամկետ տարածքային հակամարտություն ունեն Գոլանի բարձունքների կարգավիճակի շուրջ։
Իսրայելական զինուժն բազմիցս հարվածներ են հասցրել Սիրիայում գտնվող թիրախներին՝ իրենց գործողությունները բացատրելով ժամանակակից զենքերը թշնամիների ձեռքը չընկնելու ցանկությամբ։ Խոսքն առաջին հերթին լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման մասին է, որը տարածաշրջանում կռվում է Բաշար ալ-Ասադի օգտին և վերահսկվում է Թեհրանի կողմից։
Դամասկոսը բազմիցս դիմել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ պահանջելով ճնշում գործադրել Թել Ավիվի վրա՝ դադարեցնելու Սիրիայի ինքնիշխանության սիստեմատիկ խախտումները, քանի որ դրանք սպառնում են ողջ տարածաշրջանի կայունությանը։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները