Rolls-Royce էլեկտրական ինքնաթիռը արագության ռեկորդ է սահմանել իր տեսակի մեջ
Բրիտանական Rolls-Royce արդյունաբերական ընկերությունը (առավել հայտնի է ինքնաթիռների շարժիչների և շքեղ մեքենաների արտադրությունով) հայտարարել է, որ իր Spirit of Innovation փոքր էլեկտրական ինքնաթիռն արագության համաշխարհային ռեկորդ է սահմանել իր դասում, հայտնում է BBC-ն:
Փորձնական թռիչքի ժամանակ օդանավը հասել է 623 կմ/ժ արագության, ասվում է ընկերության հաղորդագրության մեջ։ Համաշխարհային ավիացիայի ֆեդերացիայի անկախ փորձաքննությունը դեռ չի հաստատել ռեկորդը, բայց եթե դա ճիշտ է, ապա խոսքն ամենաբարձր արագության մասին է, որին երբևէ հասել է էլեկտրական ինքնաթիռը։
Թռիչքը տեղի է ունեցել նոյեմբերի 16-ին Ուիլթշիրի Boscome Down ռազմաօդային բազայում։ Ինքնաթիռի ղեկին օդաչու Ֆիլ Օ'Դելն էր, որը թռիչքը նկարագրել է որպես իր կարիերայի կարևոր իրադարձություն:
Rolls-Royce-ն աշխատում է 400 կիլովատ հզորությամբ էլեկտրական շարժիչով, որը մոտավորապես համարժեք է 535 ձիաուժ հզորությանը: Ընկերությունը պնդում է, որ ինքնաթիռի մարտկոցը ամենատարողունակն է բոլոր փոքր ինքնաթիռների մեջ և բավական կլիներ միաժամանակ լիցքավորել 7500 սմարթֆոն։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին