Նոյեմբերի 25-ին տեղի կունենա ամենամյա 24-րդ Հեռուստամարաթոնը
Նոյեմբերի 25-ին, տեղական ժամանակով 18:50-ին Հանրային հեռուստատեսության եթերով կմեկնարկի 24-րդ Հեռուստամարաթոնը՝ «Կենսունակ սահմանային համայնքներ» խորագրի ներքո: «Հայաստան» համահայկական հիմնադրամից հայտնում են, որ, ի տարբերություն նախորդ տարիների, այս տարի Հեռուստամարաթոնն անցկացվելու է նոր ձևաչափով՝ հաշվետու ֆիլմի տեսքով, որի ընթացքում հենց Հիմնադրամի թիմը կներկայացնի 2020-21 թվականներին իրականացված լայնածավալ ծրագրերը Հայաստանում և Արցախում:
2020 թվականը համայն հայության համար լի էր բազում մարտահրավերներով ու վայրիվերումներով՝ կորոնավիրուսային համավարակ, տավուշյան մարտեր, Բեյրութի պայթյուն և վերջապես 44-օրյա ծանր պատերազմ։ Այդ առումով տարին նաև բացառիկ ու աննախադեպ էր հայ ժողովրդի միասնականության առումով:
Իր աշխարհասփյուռ գործընկերների և նվիրատուների ջանքերի շնորհիվ է, որ Հիմնադրամը տարիներ շարունակ կարողանում է իրականացնել ռազմավարական նշանակություն ունեցող լայնածավալ ծրագրեր ինչպես Հայաստանում, այնպես էլ Արցախում:
Հեռուստամարաթոնն ուղիղ հեռարձակմամբ կցուցադրվի նաև Հանրային հեռուստաընկերության կայքէջում՝ www.H1TV.am, իսկ ավելի ուշ կհեռարձակվի նաև արբանյակային կապով: Նոյեմբերի 25-ից հետո այն հասանելի կլինի նաև Հիմնադրամի կայքէջում՝ www.himnadram.org:
Հավատարիմ մնալով ավանդույթներին՝ 24-րդ Հեռուստամարաթոնը կանցկացվի նաև Լոս Անջելեսում, տեղական ժամանակով 16:00-ին:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները