24.11.2021. Կորոնավիրուսով վարակվել է 860 մարդ, մահացել է 28 հիվանդ
Հայաստանում նոյեմբերի 23-ին կատարվել է 8313 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 860 նոր դեպք: Առողջապահության նախարարության հաղորդմամբ, մեկ օրում առողջացել է 939 հիվանդ, գրանցվել է մահվան 28 դեպք: Մահացածներից 5-ը, ըստ առողջապահության նախարարության, ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:
ԱՆ ներկայացրած տվյալներով, նոյեմբերի 24-ին ժամը 11։00-ի դրությամբ ՀՀ-ում հաստատվել է կորոնավիրուսայի հիվանդության ընդհանուր 335738 դեպք, որոնցից 309861 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 17088 պացիենտ:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 7379 մահվան դեպք է արձանագրվել: Մահվան ևս 1410 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:
Համավարակից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 8789 կորոնավիրուսով հիվանդ։
Ընդհանուր կատարվել է 2 326 835 թեստավորում:
Հարակից հրապարակումներ`
- 23.11.2021. Հայաստանում մեկ օրում կորոնավիրուսից 48 մարդ է մահացել
- 22.11.2021. Հայաստանում մեկ օրում կորոնավիրուսից 30 մարդ է մահացել
- 20.11.2021. Կորոնավիրուսի հետևանքով 41 մարդ է մահացել
- 19.11.2021. Կորոնավիրուսով վարակվել է 799 մարդ, մահացել է 34 հիվանդ
- 18.11.2021. Կորոնավիրուսով վարակվել է 1019 մարդ, մահացել է 33 հիվանդ
- 9/11. Նյու Յորքում գտնվող շատ հայերի և անգամ օտարների համար ամենաապահով անկյունը Սուրբ Վարդան հայկական եկեղեցին էր