ԱԱԾ պահեստազորի սպաներ. Նախկին ղեկավարին գաղտնալսելն անվտանգության սպային առնվազն պատիվ չբերող արարք է
ԱԱԾ պահեստազորի սպաների միություն ՀԿ-ն հայտարարություն է տարածել, որում ասվում է.
«Պատի՛վ ունենք
«Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանն իր ֆեյսբուքյան էջում տպագրել է Apple ընկերությունից ստացած նամակը, որով հավաստվում է, որ «հայաստանյան գործող իշխանություններն ապօրինաբար, խախտելով իմ անձնական և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության իրավունքը, տևական ժամանակ գաղտնալսման փորձեր են իրականացրել, որոնք ակնհայտորեն կապված են իմ քաղաքական գործունեության հետ»։
ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը խստագույնս դատապարտում է իշխանությունների որդեգրած գործելաոճը` գտնելով, որ այն հակասում է մարդու հիմնարար ազատությունների սկզբունքին, երկիրը բռնապետություն տանելու փորձ է, ձղաձգումների մեջ հայտնվածների վարքագիծ, իսկ նախկին ղեկավարին գաղտնալսելը` ենթադրաբար չունենալով ստուգման ենթակա օրինական հիմքեր, ողջամիտ կասկած, անվտանգության սպային առնվազն պատիվ չբերող արարք է: Վստահ ենք, որ սա բացառիկ դեպք չէ, կարող է կիրառվել քաղաքական իշխանությունների համար թվացյալ վտանգ ներկայացնող յուրաքանչյուր անձի, այդ թվում մեր նկատմամբ:
Հայաստանը ժողովրդավարական զարգացումների ճանապարհից հետ պահելը դատապարտված է ձախողման, իսկ ապօրինի յուրաքանչյուր գաղտնալսման դեպք իշխանափոխության արդյունքում դառնալու է քննության առարկա»։
Հարակից հրապարակումներ`
- Սամվել Մարտիրոսյան. Մեկ թիրախին Pegasus-ով վարակելու համար մի քանի տասնյակ հազար դոլար կարող է ծախսվել
- Ագնեսա Խամոյան. «Ըստ օդում կախված լուրերի» «ժողվարչապետը» անգամ սեփական թիմակիցների հեռախոսներն է հսկում
- Գեղամ Մանուկյան. Թանկարժեք ծրագրերով գաղտնալսում են մարդկանց, երբ առաջնագիծը կահավորված չէ
- Արթուր Վանեցյան. Նիկո՛լ, ինձանից մի վախեցիր, վախեցի՛ր Հայրենիքիս գլխին բերածդ արհավիրքների հետևանքներից
- Apple-ը հաստատել է հայաստանցի օգտատերերի դեմ Pegasus-ի օգտագործումը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան