Ագնեսա Խամոյան. «Ըստ օդում կախված լուրերի» «ժողվարչապետը» անգամ սեփական թիմակիցների հեռախոսներն է հսկում
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը գրում է.
«Apple-ից երեկվանից արդեն նախազգուշական նամակներ են գալիս հայաստանցի ընդդիմադիր քաղաքական գործիչների և լրագրողների, որ իրենց հեռախոսներում Pegasus ծրագիր է տեղադրված։
Իսրայելական այս լրտեսական ծրագրով հնարավոր է քողարկված ձևով հասանելիություն ստանալ հեռախոսի նամակագրությանը, լուսանկարներին և տեսանյութերին, կարող է ակտիվացվել տեսախցիկը և խոսափողը։
Ի դեպ, այս ծրագիրն օգտագործվում է նաև Ալիևի կողմից։ Հիմա, ըստ մամուլի հրապարակումների, 7 մլն դոլարով այն ձեռք է բերել անգամ սեփական շողքից հուշտ լինող Նիկոլ Փաշինյանը։
Ժողովրդավարության բաստիոնում, «ըստ օդում կախված լուրերի» «ժողվարչապետը» անգամ սեփական թիմակիցների հեռախոսներն է հսկում (երեկ, ի դեպ, telegram-ում ՔՊ-ականների մեծ հոսք նկատվեց, այդ թվում Անդրանիկ Քոչարյանը)։
Լավ, թիմակիցներիդ հասկացանք, ընդդիմադիրներին էլ՝ մի կերպ, զոհված տղերքի շուրջ 10 000 ծնողներին ինչպե՞ս ես հսկելու, Pegasus-ն է, որ պետք է վախեցնի՞ , ախր վախդ իրենք են, չէ՞»։
Հարակից հրապարակումներ`
- Գեղամ Մանուկյան. Թանկարժեք ծրագրերով գաղտնալսում են մարդկանց, երբ առաջնագիծը կահավորված չէ
- Արթուր Վանեցյան. Նիկո՛լ, ինձանից մի վախեցիր, վախեցի՛ր Հայրենիքիս գլխին բերածդ արհավիրքների հետևանքներից
- Apple-ը հաստատել է հայաստանցի օգտատերերի դեմ Pegasus-ի օգտագործումը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան