Հանրապետության հրապարակում մեկնարկեց Ազատագրական շարժում նախաձեռնող խմբի հավաքը
Հանրապետության հրապարակում մեկնարկեց Ազատագրական շարժում նախաձեռնող խմբի հավաքը։
Հիշեցնենք, որ այսօր նախաձեռնող խմբի անդամներն ու նրանց միացած քաղաքացիները փակել էին Երևանի կենտրոնական փողոցները։ Նրանք հայտարարել են.
«Մեկնարկել է ազատագրական շարժումը, որի նպատակն է.
- կանխել սահմանագծման և սահմանազատման հակահայկական ծրագիրը, այդ թվում՝ պահանջելով հրապարակել ստորագրման ներկայացված փաստաթղթերը,
- թույլ չտալ միջանցք տրամադրել թշնամուն,
- պահանջել, որ Հայաստանի իշխանությունները լիարժեք զինեն առաջնագիծը և պաշտպանեն ՀՀ տարածքային ամբողջականությունը:
Մեր պայքարը հայկական պետականության պահպանման համար է։ Մեր երկրի անվտանգությունը ամեն մեկիս ձեռքում է' Սյունիքից մինչև Տավուշ, Շիրակից մինչև Արցախ»։
Հարակից հրապարակումներ`
- «Ազատագրական շարժում» նախաձեռնող խմբի հավաքի մասնակիցները երթ են իրականացնում
- Այսօր ժամը 17-ին Հանրապետության հրապարակ. «Մեկնարկել է ազատագրական շարժումը»
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան