Բադեն-Բադեն ծամոնը պետք է ավարտվի. Ամրամ Մակինյան
«Հակակոռուպցիոն կոմիտեում կարող է քննվել քրեական գործ ամեն ինչի մասին ու ամեն ինչի վերաբերյալ, եթե դրա համար քաղաքական մակարդակում կան ցանկություններ, ու, իհարկե, կան»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի պաշտպան Ամրամ Մակինյանը՝ պատասխանելով Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից ՀՀ երրորդ նախագահին որպես մեղադրյալ հարցաքննության կանչելու մասին հարցին։
Նա նշեց, որ Սերժ Սարգսյանն այդ քրեական գործով չի հարցաքննվել։
Ամրամ Մակինյանն ասաց, որ ՀՀ երրորդ նախագահի դեմ վերսկսված արշավը բուն նպատակին չի կարող հասնել։
«Հասարակության ուշադրությունը շեղելու համար արվում է ամեն ինչ։ Անհասկանալի, անտրամաբանական, անհեթեթ գործընթացներ են, նույնիսկ ծիծաղելի։ Նման գործերով այլևս չեն կարող շեղել հասարակության ուշադրությունը»,- ասաց պաշտպանը։
Ինչ վերաբերում է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն ընդդեմ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի գործին, որով դատական առաջին նիստն այսօր է կայացել, պաշտպանն ասաց, որ պատգամավորի կողմից ներկայացված տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը։
«Հանրապետության երրորդ նախագահը երբեք չի հերքել իր՝ Բադեն-Բադեն քաղաք գնալու մասին լուրերը։ Իսկ այդ քաղաքում միայն կազինոնե՞ր են։ Բադեն-Բադենն առողջարանային, մշակութային քաղաք է։ Հայաստանի երրորդ նախագահը, օգտվելով իրեն ընձեռված սոցիալական երաշխիքներից, իր արձակուրդն անցկացրել է Բադեն-Բադենում։
Այդ Բադեն-Բադեն ծամոնը պետք է ավարտվի։ Այս հայցը ներկայացնելով՝ որոշել ենք այս հարցին վերջակետ դնել»,- ասաց Ամրամ Մակինյանը։
Հարակից հրապարակումներ`
- Կարծում ենք՝ Խաչատուր Սուքիասյանը պետք է պատասխանատվություն կրի իր արտահայտությունների համար. Սերժ Սարգսյանի պաշտպան
- Սա ի ցույց է դնում այս կապիտուլյանտ ռեժիմի հողատու վարքագիծը. Շարմազանովը՝ Սերժ Սարգսյանին որպես մեղադրյալ հարցաքննության կանչելու մասին
- Արմեն Աշոտյան. Սերժ Սարգսյանը պատրաստ է ցկյանս նստել, եթե դա է Հայաստանը փրկելու գինը
- «Նախագահ Սերժ Սարգսյանը խանգարում է Հայաստանի կապիտուլյացիայի վերջնական ու անվերադարձ գործընթացին»
- ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հարցաքննության է կանչվում որպես մեղադրյալ. Պաշտպան