Գեներալ-մայոր Աստվածատուր Պետրոսյանի մահվան տարելիցն է
Ուղիղ մեկ տարի առաջ 67 տարեկանում մահացավ ՀՀ պետական և ռազմական գործիչ, «Արծիվ մահապարտների միություն» ՀԿ հիմնադիր նախագահ, գեներալ-մայոր Աստվածատուր Պետրոսյանը։
Այսօր «Եռաբլուր» զինվորական պանթեոնում կայացավ գեներալի մահվան տարելիցի ոգեկոչման և հիշատակի հարգման արարողություն, որին ներկա էին Ա. Պետրոսյանի հարազատները, զինակից ընկերները, «Երկրապահ կամավորականների միություն» վարչության անդամները։
Արցախյան երրորդ պատերազմի ընթացքում՝ ռազմաճակատից նոր վերադարձած գեներալ-մայորը հոկտեմբերի 23-ին հանդիպել էր լրագրողների հետ ու ասել. «Գնում ենք ապրելու, գնում ենք հարվածելու և կայանալու ևս մեկ անգամ, որովհետև Աստված իր ձեռքը դրել է մեր վրա, մենք աստվածային ազգ ենք և մեր լեռնաշխարհի ու ազատության համար ենք կռվում»։
Աստվածատուր Պետրոսյանը Արցախյան շարժման առաջին իսկ օրերից լծվել է հայրենիքի պաշտպանության անձնվեր գործին: 1990-94թթ. եղել է Երկրապահ ջոկատների կենտրոնական շտաբի պետ: Ա. Պետրոսյանին գեներալ-մայորի զինվորական կոչում է շնորհվել դեռ 1996 թվականին։ 1998-ին պարգևատրվել է «Մարտական խաչ» առաջին աստիճան շքանշանով, 2011 թվականին սեպտեմբերի 1-ին պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով։
Հարակից հրապարակումներ`
- Մահացել է գեներալ-մայոր Աստվածատուր Պետրոսյանը
- Գնում ենք ապրելու, գնում ենք հարվածելու և ևս մեկ անգամ կայանալու. Աստվածատուր Պետրոսյան
- Աստվածատուր Պետրոսյան. Հայաստանը շրջապատված է ամենաագրեսիվ ուժերով
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի