Քաղաքական 12:02 24/11/2021 Հայաստան

Խառը բառակույտով քողարկված մի քանի կարևոր ու շատ վտանգավոր ուղերձ տրվեց հայ հասարակությանը. Խաչատրյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի երեկվա ասուլիսում հնչեցրած մի քանի հայտարարություններին. 

«Ալիևի հետ հանդիպումների նախաշեմին այս «անկեղծ» զրույցը պատահական չէր։ Խառը բառակույտով քողարկված մի քանի կարևոր ու շատ վտանգավոր ուղերձ տրվեց հայ հասարակությանը։ Դրանց ավելի մանրամասն կանդրադառնամ, բայց մի քանիսի մասին հիմա կուզեմ խոսել։

- «Արցախի համար կռիվ արեցինք, բայց դե դեռ 91 թվին էր այդ հարցը լուծված»։ Երկար ու սրտաճմլիկ խոստովանություններ, թե միգուցե արժեր քաղաքական կամք դրսևորել, ասել որ 30 տարվա տառապանքը իզուր էր, և այլն։ Ինչու՞ այդ հարցին հիմա անդրադարձավ։ Հասարակությանը կանգնացրեց ընտրության առջև․ «կամ էլի մի կռիվ կլինի կամ պետք է հաշտվեք մի իրողության հետ, որը դեռ 30 տարի առաջ էր ձևավորվել»։ Այս կեղծ ու դեմագոգիկ պնդումն իրականության հետ որևէ աղերս չունի։ Հայաստանն առանց Արցախի ապագա չունի, Արցախի կորստի հետ երբեք Հայաստանը չէր համաձայնվել ու չի էլ կարող հրաժարվել։

- Հայաստանը գնում է սահմանորոշման Ադրբեջանի հետ։ Պատերզմում խոցոտված, թուլացած, տնտեսական կոլապսի եզրին կանգնած ու որևէ բանակցային ուժ չունեցող Հայաստանը պատրաստվում է բանակցել իր կենսական տարածքների շուրջ։ Ինչու՞։ Ինչու՞ սահմանազատումը դարձավ առանձին օրակարգ։ Երկրները գծում են իրար միջև սահմանները, երբ նրանց միջև բոլոր հարցերը լուծված են։ Փաշինյանը սայլը կապում է ձիու առջևից։ Ավելին, նա սահմանազատումը զատում է Արցախի հարցից։ Դա կործանում է։ Եթե Հայաստանը միլիմետրի ճշտությամբ գիտի որն է իր տարածքը, իսկ այդ տարածքը Սովետական Հայաստանն է, ապա սահմանազատումն ու սահմանագծումը դառնում են տեխնիկական հարց։ Գլխավորը, Արցախի հարցն էլ չի կարող խոչընդոտել Ադրբեջանի հետ հարաբերությունների բարելավմանը։

- Ադրբեջանը միջանցք կստանա։ Հայաստանը դա միջանցք չի կոչի, բայց Ադրբեջանը ցամաքային կապ կունենա Նախիջևանի ու Թուրքիայի հետ։ Դա կներկայացվի որպես պարզ ճանապարհ, որը կլինի համաշխարհային ճանապարհային ցանցի մի մաս (տե՛ս թյուրքական պետությունների կազմակերպության վերջին հայտարարությունը)։ Չգիտեմ ինչ ռեժիմ կգործի ճանապարհի երկայնքով, բայց ինչով այդ ճանապարհը կտարբերվի միջանցքից՝ պարզ չէ։ Ըստ էության դա հենց միջանցք է։

- Թուրքերը մայիսի 12-ին մխրճվեցին Հայաստանի տարածք, որովհետև «բանակը զբաղված էր քաղաքականությամբ»։ Հիշեցնեմ, որ բարձրաստիճան գեներալներ ու սպաներ պահանջեցին Փաշինյանի հրաժարականը, երբ վերջինս, առանց որևէ հիմնավորման, աշխատանքից ազատեց գեներալ Տիրան Խաչատրյանին։ Այդ ընթացքում որևէ լարվածություն սահմանին չկար ու մայիսի դեպքերը Օնիկ Գասպարյանի ու այլոց հայտարարության հետ կապելը, մեղմ ասած (շատ շատ մեղմ ասած) իրականության հետ որևէ կապ չունի։ Նաև հիշեցնեմ, որ ադրբեջանական ագրեսիայի բառացիորեն մի քանի օր առաջ Փաշինյանը հայտարարել էր, որ սահմանը կահավորված է ու ամրացված։ Բայց դե Փաշինյանի համար իրենից բացի բոլորը մեղավոր են։

- Քանի որ Թուրքիան երբեք չի հայտարարի, որ ուզում են հայերին ցեղասպանել, այլև նույնիսկ ժխտում է, թե 1915 թվին ցեղասպանություն է եղել, ուրեմն կեցցե հայ-թուրքական հաշտությունը։
Այնպես որ, սիրելի հայ ժողովուրդ, պատրաստ եղեք ծանր որոշումների։ Բայց կա այլընտրանք՝ դիմադրել ու կանխել Հայաստանի ու Արցախի հանրապետությունների կործանումը»։ 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

17:06
Պատրաստ ենք ռադիկալ քայլերի՝ ՀՖՖ նախագահ Մելիքբեկյանի հրաժարականին հասնելու համար. Ֆան շարժման անդամ
«Մեր գործիքակազմն անսպառ է։ Մենք հայտարարել ենք՝ պահանջում ենք ՀՖՖ նախագահի, ՀՖՖ կազմի հրաժարականը, հայտարարել ենք՝ գնալու ենք մինչև վերջ՝...
Աղբյուր` Panorama.am
17:02
ՆԳ նախարար. Սեփականության դեմ ուղղված հանցագործությունները հանցավորության ընդհանուր մասնաբաժնում մեծ տեղ են գրավում
ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը դեկտեմբերի 17-ին մասնակցել է «Սեփականության դեմ ուղղված հանցագործություններն ըստ ՀՀ քրեական նոր...
Աղբյուր` Panorama.am
16:55
Արագածի տարածաշրջանում բուք է
Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 16:00-ի դրությամբ, Արթիկի, Ճամբարակի, Աշոցքի և Ամասիայի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում։ Արագածի...
Աղբյուր` Panorama.am
16:43
Վարորդի ինքնազգացողությունը վատացել է, նա վրաերթի է ենթարկել հետիոտների
Այսօր՝ դեկտեմբերի 18-ին,  վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Shamshyan.com-ի փոխանցմամբ, ժամը 13:40-ի սահմաններում բեռնատար...
Աղբյուր` Panorama.am
16:32
Ինչու է Սարատով-Երևան չվերթի ինքնաթիռը «Էրեբունի»-ում վայրէջք կատարել
Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն այս պահին դեռևս որևէ պաշտոնական պարզաբանում չունի, թե ինչու է դեկտեմբերի 14-ին «Շիրակ ավիա»-ի...
Աղբյուր` Panorama.am
16:14
Խնդրի լուծման բանալին սպանդանոցների քանակը չէ. Իրավաբան
«Սննդամթերքի անվտանգությունը չափազանց առանցքային խնդիր է, սակայն դրա լուծումը սոսկ սպանդանոցներին առնչվող իրավիճակային կարգավորումները...
Աղբյուր` Panorama.am
15:56
ՀՖՖ-ն ազգային թիմի նոր գլխավոր մարզչին կներկայացնի հունվարին
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնել է Արմեն Մելիքբեկյանը 25-րդ ընդհանուր ժողովի շրջանակներում
Աղբյուր` Panorama.am
15:44
Բարձրագույն խմբի առաջնությունում թիմերից մեկը պայմանավորված խաղերով է զբաղվում. Ֆան շարժումների անդամ
«Մենք գործ ունենք մի թիմի հետ, որը 5 տարվա աշխատանքը ձախողել է, իրենց հնչեցրած նոր ռազմավարությանն անվստահելի է»,- Հայաստանի ազգային...
Աղբյուր` Panorama.am
15:40
ՌԴ ԳՇ պետն անդրադարձել է Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման գործում Մոսկվայի դերին
Ռուսաստանը կառուցողական քայլեր է ձեռնարկել Անդրկովկասում, և հիմնականում այդ ջանքերի շնորհիվ Բաքուն և Երևանը հաջողությամբ ընթանում են երկկողմ...
Աղբյուր` Panorama.am
15:31
Մարզերում սպասվում են ուժեղ քամիներ
Դեկտեմբերի 18-ի ցերեկը, 19-ի գիշերը Լոռիում, Տավուշում, Արագածոտնում, Գեղարքունիքում և Սյունիքում սպասվում է քամու ուժգնացում, պոռթկումների...
Աղբյուր` Panorama.am
15:00
Սերգեյ Մելքոնյան. Ալիևն ակտիվորեն պատրաստվում է հարձակման
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ակտիվորեն պատրաստվում է հերթական հարձակմանը։ Նման համոզմունք է հայտնել պատմաբան Սերգեյ Մելքոնյանը, որն ուշի ուշով...
Աղբյուր` Panorama.am
14:58
Նման բան ուղղակի չի լինելու. Մհեր Գրիգորյանը՝ «Զանգեզուրի միջանցք»-ի մասին
«Ես տեղյակ եմ՝ ինչ առաջարկների մասին է խոսքը, բայց քանի դեռ պաշտոնական արձագանք չունենք, ես չէի ուզենա բացել դրանց...
Աղբյուր` Panorama.am
14:53
Անապայի լողափերը ողողված են մազութով
Անապայի հատվածում ծովափրը ծածկված են մազուով։  4 հազար կամավորներ ներգրավվել են ափերի մաքրման, կենդանիների ու թռչունների լվացման...
Աղբյուր` Panorama.am
14:36
«Լավագույն ուսանող» մրցույթ. 37 ուսանող կստանա կրթաթոշակ
ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել են ՀՀ բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների լավագույն...
Աղբյուր` Panorama.am
14:34
Նոյեմբերին 466 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում
Տուգանքի չափը կազմել է շուրջ 271.4 մլն դրամ
Աղբյուր` Panorama.am
14:25
Աճուրդի ամենաթանկ վաճառքը. Այվազովսկու կտավն աճուրդում վաճառվել է 130 միլիոն ռուբլով
Հայազգի հանրահայտ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու «Գալաթայի աշտարակը լուսնի լույսի տակ» կտավը մոսկովյան աճուրդի տանը վաճառվել է...
Աղբյուր` Panorama.am
14:11
Լարսում ժամանակավորապես սահմանափակվել է կցորդ և կիսակցորդ ավտոտրանսպորտի տեղաշարժը
Վրաստանի ՊԵՀ ճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն, ձյան և մերկասառույցի պատճառով, միջազգային նշանակության (Մ-3)...
Աղբյուր` Panorama.am
14:05
Սոչիի շրջանում մեկ օրվա ընթացքում տեղումների ամսական նորմայից ավելի տեղումներ են դիտվել
Անցած 24 ժամվա ընթացքում Կրասնոդարի երկրամասում աննոմալ քանակությամբ տեղումներ են տեղացել, որը մոտ է ողջ օդերևութաբանական պատմության ռեկորդին։...
Աղբյուր` Panorama.am
13:39
Ամերիկյան Սենատում ներկայացվել է Արցախում էթնիկ զտումները դատապարտող և վերադարձի իրավունքի իրացում պահանջող բանաձևի նախագիծ
Ամերիկյան սենատորներ Գարի Փեթերսը և Բիլ Քեսիդին Սենատում երկկուսակցական համապարփակ մի բանաձևի նախագիծ են ներկայացրել, որը դատապարտում է...
Աղբյուր` Panorama.am
13:37
Ինչպես է Ալիևը խաբում ռուսներին. Համբարյան
«Հենց ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի օգնությամբ է Բաքուն գրավել Արցախը, ինչպես նաև հենց ՆԱՏՕ-ական թուրք գեներալ Էրսայն է որպես խորհրդական աշխատում Ադրբեջանի ՊՆ-ում...»։
Աղբյուր` Panorama.am
13:16
Աշխարհը չի կարող անտարբեր մնալ. Ռուբեն Վարդանյանի ապօրինի ազատազրկումը դատապարտելու կոչ
2023 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից գերեվարված և Բաքվի բանտում ապօրինի կալանքի տակ գտնվող Ռուբեն Վարդանյանի իրավական պաշտպանության...
Աղբյուր` Panorama.am
13:12
Կենտրոն վարչական շրջանի պաշտոնատար անձինք խոշոր չափերով կաշառք են ստացել
Նրանց վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատարան
Աղբյուր` Panorama.am
12:47
Շուտով վարորդները պարտավոր չեն լինի իրենց մոտ ունենալ վարորդական իրավունքի վկայական. ՆԳՆ
ՆԳՆ-ից հայտնում են, որ մշակվել են մի շարք օրենսդրական նախաձեռնություններ, որոնք կբարելավեն հանրային անվտանգությունը, կդյուրացնեն...
Աղբյուր` Panorama.am
12:29
ՔՊ-ի օրոք Երևանում մանկապարտեզ է փակվում. Մեսրոպ Մանուկյանի ահազանգը
ՔՊ-ի օրոք Երևանում մանկապարտեզ է փակվում։ Ահազանգում է Երևանի ավագանու անդամ  Մեսրոպ Մանուկյանը։ Նա մանրամասնում է, որ խոսքը...
Աղբյուր` Panorama.am
12:23
Ալիևը Փաշինյանի հետ վերջին հանդիպումից տպավորություն է ստացել, որ Ադրբեջանի առաջադրած պայմանները կընդունվեն
«Մենք իրականում մեծ առաջընթաց ունենք խաղաղության պայմանագրի շրջանակներում։ Այս փաստաթղթի 17 հոդվածներից 15-ը համաձայնեցվել են, մնացել է...
Աղբյուր` Panorama.am
12:13
0.5% տոկոսադրույք՝ շինարարական, արտադրական և պահեստային ոլորտների տեխնիկայի ձեռքբերման համար
Toyota Material Handling ապրանքանիշի պաշտոնական ներկայացուցիչ «Մետատեկ» ընկերությունը պահեստային տեխնիկայի, փաթեթավորող...
Աղբյուր` Panorama.am
11:57
Կոնվերս Բանկի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում
Կոնվերս բանկի 5 մլրդ ՀՀ դրամ և 5 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր ծավալով պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում և ներառվել հիմնական...
Աղբյուր` Panorama.am
11:50
Ե՞րբ Փաշինյանը շնորհակալություն կհայտնի «նախկիններին». Էլինար Վարդանյան
Այլընտրանքային նախագծեր խմբի համահիմնադիր, ԱԺ պատգամավոր Էլինար Վարդանյանը գրում է. «1. 2025թ-ին կլրանա ԵԱՏՄ-ին Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
11:49
Ալիևը խոսել է Հայաստանին զենքի մատակարարումների մասին և պարծեցել, որ Երևանը չի դիմանա Բաքվի հետ սպառազինությունների մրցավազքին
Զենքերը, որոնք Ֆրանսիայի նախագահ Մակրոնի կառավարությունը մատակարարում է Հայաստանին, հարձակողական մահաբեր զենքեր են, որոնք վտանգ են ներկայացնում...
Աղբյուր` Panorama.am
11:37
Հայկական կինոն՝ Կերալայի 29-րդ միջազգային կինոփառատոնում
Այս օրերին հայկական կինոն Կերալայի 29-րդ միջազգային կինոփառատոնի WORLD CINEMA ծրագրում է, իսկ Կերալայի 29-րդ միջազգային կիոփառատոնը բացվել է...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի
12:41 18/12/2024

Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}