Բազմամիլիոնանոց գնումով փորձում է հետապնդել, գաղտնալսել իր քաղաքացիներին, քաղաքական գործիչներին․ Գեղամ Մանուկյան
ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանը գրում է․
«Այսօր արդեն գրավոր հարցում եմ ուղարկել ՀՀ ԱԱԾ պետ Արմեն Աբազյանին, pegasus լրտեսական ծրագրի օգտագործման, գնման եւ այս խնդրին առնչվող այլ հարցադրումներով։ Հարցն ունի հանրային հնչեղություն, քանի որ սպառնում է ՀՀ քաղաքացու հիմնարար ազատություններին, անձնական տվյալների պաշտպանությանը եւ մեր երկրի ազգային անվտանգությանը։
Ժամանակին, դեռ 90-ականներին Դաշնակցության գրասենյակներում կատակում էինք, երբ հեռախոսով զրուցում էինք, ասում էինք՝ ընկեր մայորը լսում է։ Հիմա արդեն հայտնի չի, թե լսողն ի՞նչ կոչում ունի։
Սակայն այսօրվա գաղտնալսման սկանդալը փաստում է, որ այս իշխանությունը եթե անգամ կոռուպցիայի դեմ պայքարի անվան տակ մի քանի տասնյակ միլիոն դոլար է վերադարձրել պետական բյուջե, այն դարձրել է պարգեւավճար, հիմա պարզվում է նաև բազմամիլիոնանոց գնումով փորձում է հետապնդել, գաղտնալսել իր քաղաքացիներին, քաղաքական գործիչներին»։
Հարակից հրապարակումներ`
- Սամվել Մարտիրոսյան. Մեկ թիրախին Pegasus-ով վարակելու համար մի քանի տասնյակ հազար դոլար կարող է ծախսվել
- Ագնեսա Խամոյան. «Ըստ օդում կախված լուրերի» «ժողվարչապետը» անգամ սեփական թիմակիցների հեռախոսներն է հսկում
- Գեղամ Մանուկյան. Թանկարժեք ծրագրերով գաղտնալսում են մարդկանց, երբ առաջնագիծը կահավորված չէ
- Արթուր Վանեցյան. Նիկո՛լ, ինձանից մի վախեցիր, վախեցի՛ր Հայրենիքիս գլխին բերածդ արհավիրքների հետևանքներից
- Apple-ը հաստատել է հայաստանցի օգտատերերի դեմ Pegasus-ի օգտագործումը
- Pegasus լրտեսության սկանդալ․ ԵՄ-ն իր վրդովմունքն է հայտնում՝ այն համարելով միանգամայն անընդունելի
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան